Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խեղճ աղջիկ։ Նրա սիրեցյալ աշակերտներից մի քանիսը զոհվել են տիեզերքի կույր դաժանությանը։ Նա է եղել աղետի առաջին գույժը քաղաք տանողը, գիշերային մթության մեջ, ամայի դաշտերում կտրելով յոթ վերստ։

— Ահա նայեցեք, այն է մեր դպրոցը,— ցույց է տալիս աղջիկը հեռուն, ուր սև քարերի միջից լցվել են ահագին գերաններ, կարծես պարծենալով իրենց ոճիրով։

— Չեմ հիշում, որ քարակույտի վրա, գյուղացիները ժպտալով հայտնում են, թե նախընթաց գիշերը երեք երեխաներ են ծնվել։

— Վիժո՞ւմ։

— Ոչ, բնական ծնունդ։

Մահու և կյանքի խորհուրդը, բնության հավիտենական օրենքը — մի ձեռքով հափշտակել, մյուսով նվիրաբերել։ Ինչո՞ւ ծառանալ ուրեմն նրա դեմ. չկա նրա համար կորուստ առանց վարձատրության։

Ես սպասում էի ավելի մեծ հուսահատություն աղետյալների կողմից։ Ուրախ եմ ասելու, որ չտեսա իմ սպասածը։ Վշտերը մեծ են, բայց լքումը բացակայում է։ Հոգեկան զորավոր կորովի հնչյուններ են լսվում յուրաքանչյուրի ձայնի մեջ։

― Տվեք մեզ միջոց, շուտով մենք կվերականգնենք մեր տնտեսությունը,— ահա այն լեյտ-մոտիվը, որ լսեցի վեց քարակույտերի վրա։

Այդ մի սքանչելի երաժշտություն էր ինձ համար։

Միջոցը մարդու և անասունի ժամանակավոր օթևաններն են։ Ցորեն կա մեծ քանակությամբ, բայց հողի տակ է։ Գործիքները նույնպես։

Այդ բոլոր պահանջները դրված են և արդեն կատարվում են։ Բայց ի՞նչն է հայ գյուղացու այդ հոգեկան կորովի աղբյուրը։ Նախ նրա դարավոր տոկունությունից և հազարավոր տառապանքներից դարբնված բնույթը և ֆիզիկական կազմը։ Նայեցեք այդ կնճիռներով գծավորված պղնձագույն դեմքերին, այդ հսկա լանջերին, պողպատյա բազուկներին, ամրակազմ ազդրերին, խրոխտ քայլվածքին, ամեն ինչ ձեզ ներշնչում է հույս և հավատ դեպի մերձավոր ապագան։ Իսկ