Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլորին Հայտնի է, որ Բաքուն, որպես ծովեզրյա քաղաք և որպես ամենահարմար նավահանգիստ, մեծ ապագա ունի, մանավանդ այն ժամանակ, երբ այդ քաղաքը միացած կլինի Փոթի-Թիֆլիսյան երկաթուղու գծի հետ։ Նաև այժմ, Անդրկովկասյան քաղաքներից առաջինը կարող է համարվել իր արդյունաբերություններով։ Այսքանը բավական է միայն հիշել, որ ամեն տարի մի քանի միլիոն փութ նա ֆոտոգեն է արդյունահանում։ Դրա համեմատ արհեստագիտություն, պետք է ծաղկած լինի, որի վրա ամենևին ուշադրություն չէ դարձնում մեր հայ հասարակությունը։ Իբրև օրինակ ես կհիշեմ մի քանի փաստեր։ Բաքվի մեջ այժմ կան վեց գլխավոր գործարաններ մեքենաներ պատրաստելու համար (железныий завод), որոնց մեջ աշխատում են հարյուրավոր գործավորներ։ Այդ գործավորները, սկսյալ առաջին վարպետից մինչև վերջին աշակերտը, բոլորը ռուսներ, շվեդացիներ կամ եվրոպացիք են, բայց ոչ մի հայ։ Դրա հակառակ, մտեք մեր դատարանները, մեր պոլիցիան, մեր մաքսատունը և մեր պաշտոնական այլ հիմնարկությունների մեջ. այնտեղ կտեսնեք բազմաթիվ հայ ծառայողներ, որոնց մեծամասնությունը հասարակ գրագիրներ են։ Մեր ծնողները ավելի բարվոք են համարում, որ իրանց որդիները ամբողջ կյանքում գրագրի սեղանի առջև մաշվեն, բարակացավ ստանան, որ վերջապես չինովնիկ դառնան, քան թե, մի գործարան հանձնելով, նրանցից օրինավոր արհեստավորներ պատրաստեն։ Հուսով եմ, որ ծնողները, մանավանդ աղքատ ծնողները, ուշադրություն կդարձնեն այդ կեռի վրա։

Վերջացնելով նամակս, հարկավոր եմ համարում մի քանի խոսք ասել մեր դպրոցների պարոն տեսչի վրա։ «Մշակ»֊ի անցյալ տարվա համարներից մեկի մեջ տպված էր մի նամակ, որի մեջ, ի միջի այլոց, ուշադրություն էր դարձրած տեսուչ պ․ Ստեփանյանցի վրա, հայտնելով այն միտքը, թե նա չի կարող կատարել հայոց ուսումնարանի տեսչի պաշտոն, երբ միևնույն ժամանակ կատարում է Բաքվի ամբողջ նահանգի դիրեկտորի պաշտոնը։ Այդ լուրը այժմ հաստատվում է, որովհետև, որպես լռում ենք, պ. Ստեփանյանցը այժմ դիտավորություն ունի թուրք էլ Բաքվի ուսումնարանը և