Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առժամանակ առավել շահաբեր է համարում, նրան է կպչում, բայը վերջ ի վերջո նա բոլորից էլ վնաս է կրում, որովհետև չգիտե թե կապիտալը շատ հաճախակի ենթարկվելով փոփոխությունների, ամենայն անգամ նա կորցնում է իր մի հայտնի մասը։

Այդ հիման վրա մենք, չենք կասկածում, որ Բաքվի հայ գործարանատերերը ևս կանեն նույնը, այսինքն՝ նրանք բոլորովին կհեռանան նավթային արդյունաբերությունից, ինչպես այդ անում են նրանցից մի քանիսը։ Բայց հարցը նրանամ է, թե կարո՞ղ է արդյոք նրանց կապիտալը այնուհետև ուրիշ մի այնպիսի, լայն և կազմоգուտ ասպարեզ գտնել, որպիսին էր նավթայինը։ Հաշիվ թե․ հազիվ թև լինի արդյունաթերության մի այնպիսի ճյուղ, որ կարող լինի տալ մեր գործարանատերերին այն ահագին պրոցենտները, որը տալիս էր նրանց՛ նավթային արդյունաբերությունը։

Մեզ շատ և շատ ցավալի կլինի, եթե մեր վերոհիշյալ գուշակությունը կատարվի, այսինքն, եթե հայերը սկսեն հեռանալ կամ, լավն ասած, հեռացնեն նրանց միանգամայն նավթային արդյունաբերությունից։ Բայց որքան էլ ցավալի լինի, դարձյալ այդ մի աքսիոմա է, որ նրանց համար էլ այսուհետև անկարելի կլինի մրցել օտարազգիների հետ, եթե, ինչպես վերև ասացինք, նրանք չեն կազմի մի ահագին ընկերություն և չեն աշխատի հետևել Նոբելի օրինակներին, որ նրանց փրկության միակ ճանապարհն է։

Վերջացնելով մեր հոդվածը, կրկին անգամ հրավիրում ենք Բաքվի հայ հանքատերերին ու գործարանատերերին չզլանալ կազմել այդ ընկերությունը, եթե ոչ, մեզ համար շատ ամոթ է մեր սեփական երկրի գանձերը աչքներս բաց հանձնել եվրոպացիներին։ Հուսով ենք, որ մեր խոսքերը չեն ընկնի ապառաժի, այլ բուսաբեր և պտղաբեր հողի վրա, և մենք բախտ կունենանք մի ժամանակ տեսնել Բաքվում մի ընկերություն «Բաքվի հայոց նավթային ընկերություն» վերնագրով։