այդ, անբարոյական տեղերում, բայց որտեղի՞ց նրան այդպիսի մի, շռայլության համար միջոցներ, երբ նա հազիվհազ կարողանում է իր գլուխը պահել, մի կտոր չոր հացով։ Հարցը բացատրել են ինձ իրանք՝ մշակները, պարզամասորեն խոստովանելով իրանց անմեղությունը այդ բանում։
Բացի ֆիզիկական ախտերից, Պարսկաստանից եկող մշակները բերում են իրանց հետ և բազմատեսակ բարոյական ախպեր, որոնցից նույնպես ազատ չի կարողանում ապրել հայ մշակը։ Դուք կզարմանաք տեսնելով, թե Շամախու կամ Ղարաբաղի գավառների խորքերից եկած մի որևիցե անմեղ, պարզամիտ գյուղացին, որ հազիվ թե իր կյանքում անբարոյական միջոցների դիմած լինի, մի կամ երկու ամսում այստեղ այնպես լրբանում, անբարոյականանում է, որ նրա համար շատ ժամանակ սոդոմական հանցանքը անգամ սովորական բան է դառնում։ Բայց պետք է նկատած, որ այդչափ անբարոյականանում են հայ մշակներից միայն անչափահասները, այսինքն՝ նրանք, որոնք դեռ պատանեկան հասակի մեջ են, որոնց բնական խելքը դեռ իր հասունության չի հասած, և այդ պատճառով նրանք շատ հեշտությամբ են ենթարկվում շրջապատող հանգամանքների ազդեցության։ Իսկ ինչ վերաբերում է չափահասներին և տարիքը լրացրածներին, սրանք անխախտ պահում են գյուղական անմեղությունը առաքինի և միամիտ կենցաղավարության հետ միասին։ Երիտասարդ մշակներից մի քանիսը հեռու չեն նույնպես ուրիշ անբարոյական բաներից, ինչպես՝ արբեցողությունից, գողությունից, միմյանց դեմ թշնամական դավեր լարելուց, շռայլ և աննպատակ փողեր շռայլելուց և այլն։ Վերջին հատկությունը նամանավանդ տարածված է նրանց մեջ, Պատահում է, որ այն մշակը, որ ամսական 10 կամ 12ռ․ ռոճիկ ունի, շատ ժամանակ տեսնում ես տոն և ուրիշ հանդիսավոր օրերին կառքերի և սրանց նման շռայլ բաների վրա վատնեց իր մի ամսվա դառն քրտինքով ձեռք բերած ռուբլիները։ Այդպես անում են իհարկե նրանք, որոնք ընտանետերեր չեն, իսկ նրանք, որոնց ընտանիքները և զավակները հեռու հայրենիքում սպասում են օգնության, ինչպես ասում են, իրանց բերանից կտրում են, մի կտոր սև հացով, մի բաժակ