այնքան գետնին մոտիկ, ոք կարծես երկրային աստղեր լինեին։ Գյուղական խրճիթների ճրագներն էին դրանք։ Մյուս կողմում դեպի ձախ, Սանահնի փոքրիկ lեռան մութ ստորոտում բարձրանում էին վանքի գմբեթները։ Լուսինը չէր լուսավորում այդ մռայլ սիլուետները, այլ սքողել էր նրանց մի թափանցիկ, կաթնագույն շղարշով, որի մեջ երեում էր դարավոր սրբատաշ, քարերի մամռապատ մակերեսը։
Այս էր մեր նջմարածը, ուրիշ ոչինչ։ Այնուհետև շրջակայքը պատած էր խավարով, անվերծանելի, ահռելի խավարով, այո, մանավանդ ահռելի, երբ զգում և խորհում էինք, թե ինչ է ծածկված այդ խավարի տակ, ինչ արյունաներկ անդունդներ, ժայռեր, սարեր ու փապարներ և ինչ ողբերգություններ...
Անցնենք առաջ, մենք այդ ամենը կտեսնենք ցերեկով։
Վանքի սպասավորներից մեկը, խիստ կոպիտ մի շինական, կոպիտ հարց ու պատասխանով առաջնորդեց մեզ դեպի բնակարանը։
Մենք մտանք նախ մի մութ սենյակ, այնտեղից մի ցածր դռնով անցանք մի այլ սենյակ։
Հասարակ, հնամաշ, ներկի փոխարեն կեղտի խավերով պատած սեղանի վրա վառվում էր մի փոքրիկ կանթեղ։ Նրա լույսը հազիվ թափանցում էր մուրից սևացած ապակիի միջով։ Սենյակը փոքր էր, առաստաղը ցածր, նույնպես աններկ, ինչպես հատակը, պատերի պաստառները պատառոտված, կեղտոտ, սևացած էր, սարդի ցանցահյուս ոստայնով ծածկված։
Մի անկյունում դրված էր մի բավական մեծ թախտ, որ բռնում էր սենյակի գրեթե կես մասը, մյուս անկյունում երկու հնադարյան աթոռներ, մեկի ոտը կոտրված, մի այլ կողմում՝ վառարանի մոտ՝ երևում էր անկողնակալը:
Առաջին վայրկյան այդ անկողնակալի վրա այն, ինչ ոո կանթեղի աղոտ լուսով նշմարեցինք, էր՝ կեղտոտ վերմակների, վերարկուների և պես-պես ցնցոտիների մի ահագին թումբ։ Մեզ առաջնորդող ծառան ձեռով ցույց տվեց դեպի այդ կողմը։ Մենք մոտեցանք: Թումբը դանդաղաբար շարժվեց և ցնցոտիների տակից նախ լսվեց մի տնքտնքոցի ձայն,