Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջով անդունդը, բայց այդ ժամանակ հորի մեջ գոյացած գազը խեղդում է մշակին, և նա, շնչասպառ թուլանալով, բաց է թողնում թոկի ծայրն ու գլորվում խողովակի ներսը։ Դրոում լինողները տեսնելով, որ թոկը թեթևեց, սկսում են կանչել դեպի ներս մտնող մշակին, բայց սա ոչինչ չի պատասխանում և իսկույն հասկանում են, որ նա ուշաթափ է եղել։ Ճարպիկ գործակատարը մնում է շվարած և չի իմանում, թե ինչ անի, բայց այդ ժամանակ մի ուրիշ մշակ 50 ռուբլիով համաձայնում է վայր իջնել հորի մեջ և դուրս բերել ուշաթափված պատանուն։ Փորձում է նա վայր իջնել, բայց նրա մարմինը երկաթի խողովակի նեղության պատճառով ներս չի գնում. դուրս են քաշում գետնից երկաթի խողովակը, հորը փոքր֊ինչ լայնանում է, երկրորդ մշակի մեջքից կապելով՝ թոկի ծայրը գլխիվայր բաց են թողնում 18 դյույմ լայնության ծակի մեջ առանց մտածելու, որ հորի անպաշտպան պատերը կարող են քանդվել և կենդանի թաղել երկու ողորմելի մշակներին։ Երկրորդ գլխիվայր իջնող մշակը երկաթի կեսը (крючок) գցում է առաջին ուշաթափված մշակի մեջքից է և այդպիսով դրսում լինողները քաշում են երկուսին միասին հորից դուրս։ Առաջին պատանի մշակը հազիվհազ արտահայտում է կյանքի նշույլներ, մի կերպ ուշքի են բերում նրան, և նա ազատվում է մահից։ Դեռ լավ է, որ գտնվում է մի այնպիսի քաջասիրտ հերոս, որ հանձն է առնում գլխիվայր նեղ անդունդը իջնել, բայց եթե չլիներ, խեղճ պատանին պիտի զոհ դառնար մի խելագար գործակատարի կամքին։

Զարմանալին այն է, որ այդ գործակատարը շատ էլ հիմարներից չէ. նա Տաճկաստանի հոսոս ազգասերներից է, և անունն էլ Նազարեթ Առավեղյանց է, որ մի ժամանակ հայերեն մի բրոշյուր էր հրատարակիչ, որի վերնագիրը, եթե չեմ մոռացել, այդպես էր․ «Ձայն բարբառս վանեցվույն առ ամենայն հայս»։ Երևի հենց այդ անխղճությունը նրա ազգասիրության արգասիքն է եղել, և նա կամեցել է Հայաստանի քուրդերի վրեժը Բաքվում մի անպաշտպան պատանի մշակից հանել։ Տարօրինակ ազգասիրություն, որի