Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաջողությամբ մրցել ամերիկականի հետ ոչ միայն Ռուսաստանում, ուր կարելի է ասել, որ վերջինը այժմ չի գործածվում, այլև արտասահմանում։ Այդ մանավանդ ակներն է նորանից, որ այս տարվա սկզբում Գալիցիայի նավթարդյունաբերները, մի ընդհանուր նիստ կազմելով, վճռեցին կառավարությունից խնդրելու, որ Կովկասից Ավստրիա մուտք գործող ֆոտոգենի վրա հարկ դնվի, այնինչ ամերիկականը առանց հարկի կարող է մուտք գործել, որովհետև նա յուր թե՛ հատկությամբ և թե՛ արժանավորությամբ չի կարող մրցել Գալիցիայի ֆոտոգենի հետ, ինչպես այդ կարող է անել Բաքվի ֆոտոգենը։ Այդպիսի հանգամանքները հույս են տալիս կարծելու, որ մոտիկ ապագայում Կովկասի ֆոտոգենին կհաջողվի արտասահմանում բոլորովին հաղթել ամերիկականը, և բաքուցիները այժմ ամենայն եռանդով աշխատում են ընդարձակել իրանց արդյունաբերության սահմանները։ Իսկ թե որպիսի հետևանքներ է ունենում բաքուցիների եռանդը, այդ կարող են ընթերցողին պարզել հետևյալ մի քանի համեմատական թվանշանները.


Դուրս է եկել Բաքվից

Ֆոտոգեն Մազութ Մեքննայուղ Բենզին Հում նավթ Ընդամենը

1883 թիվ

11.927,880 փ. 14.006,059 փ. 1.101,345 փ. 46,544 փ. 1,874,608 փ. 28․016,436 փ.

1884 թիվ

21.721,971 փ. 28.539,847 փ․ 1.447,411 փ. 76,006 փ․ 1.873,888 փ. 53.659,123 փ.

Ինչպես տեսնում է ընթերցողը, անցյալ երկու տարվա ընթացքում բաքվի արտադրությանը համարյա թե կրկնապատկվել է։ Իսկ եթե վերցնենք ներկա տարվա ուղարկեի ֆոտոգենի քանակությունը, որ ենթադրվում է մոտ 28 միլիոն փութ, և գորտ համեմատ վերցնեն մյուս բերքերը, կտեսնենք, որ 1885 թվականին ամբողջ արտադրությանը կհասնի մոտ 65 միլիոն փութի։ Երեք տարվա ընթացքում 28-ից մինչև 53 և հետո 65 մի ահագին զանազանություան է, որը ակներև ցույց է տալիս, թե որպիսի արագ քայլերով է զարգանում բաքվի նավթային արդյունաբերությունը։ Բայց նա