հատակներում թրև եկող բարոյապես և ֆիզիկապես ապականված էակների գրկում և բոլորովին յուր կազմվածքը տոգորելով բարդ և վարակիչ ախտերով, վճռում է վերջապես մտնել ընտանեկան կյանքի մեջ: Այստեղ նա արտադրում է իրան նման և գուցե ավելի վատթար հիվանդոտ, թույլ և մտավորապես անդամալույծ արարածների մի սերունդ, որի կյանքը ի ծննդենե թունավորված է։ Ով որ ի մոտո ծանոթ է Բաքվի ընտանեկան կյանքի հետ, նա մեր ասածը երբեք չափազանցություն չի համարիլ:
Մեր դատողությունը ընթերցողին կարող է խիստ միակողմանի թվալ, եթե այդ բոլոր թուլությունները բացառապես վերագրենք բաքուցիներին, քանի որ դա մի ընդհանուր ախտ է, որով վարակված է ընդհանրապես մեր երկրի վաճառական դասակարգը։ Սակայն խնդիրն նորանումն է, որ ուրիշ քաղաքների վաճառականները քիչ թե շատ գիտեն սահմանափակել իրանց անձնական ցանկությունների շրջանակը, այն ինչ բաքուցիք բոլորովին անձնատուր են իրանց կրքերին։ Անձնական շռայլ հաճույքների լրացնելը պահանջում է նյութական շռայլություն — ծախս, նամանավանդ այնպիսիներից, որոնք միշտ պսպղուն պղինձը զուտ ոսկու տեղ են ընդունում։ Ով որ հարստությունը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում գործում դրած աշխատանքի և թափած քրտինքի միջո¬ ցով, նա թանկ է գնահատում յուր հարստությունը, վասն որո գեթ նյութական խնայողությունից ստիպված նա կարողանում է զսպել յուր կրքերը և ազատ մնալ ավելորդ շռայլությունից։ Այդպես են մեծ մասամբ ուրիշ քաղաքների վա¬ ճառականները, որոնք կոպեկներով են դիզել իրանց հարըստությունը, այն ինչ բաքուցիք գտնվում են բոլորովին բացառական պայմանների մեջ: Նա հարստությունը ձեռք է բերել համեմատաբար կարճ ժամանակվա ընթացքում և ոչ այնքան ծանր աշխատանքով։ Ահա թե նա ինչու է աջ ու ձախ շպրտում յուր փողերը, երբ օտար երկիր է դուրս գալիս և ահա թէ ինչու նա յուր հեշտությամբ ձեռք բերած հարստությամբ տակավին շլացած, շնորհք յուր անփորձության, չգիտե հաճույքները լրացնելու միջոցների մեջ խորություն դնել:
Մենք շատ հեռու կերթանք, եթե սկսենք մի առ մի թվել