Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացի յուր մայրենի լեզվից, թեև ոչ մի լեզու օրինավոր չգիտե: Չկա նորա համար ոչ մի հետաքրքրության և խոսակցության արժանի խնդիր, բացի նյութականից: Երկաթուղում և շոգենավի վերա, չորում և ցամաքում, հյուրանոցում թե շուկայում, թատրոնում թե յուր օտարազգի ծանոթի ընտանիքներում նորա խելքը գործում է միևնույն ուղղությամբ։ «Շահ կլինի՞ արդյոք», ահա այն հարցը, որ կաշկանդած պահում է միշտ և ամեն տեղ նորա ուղեղի բոլոր ծալքեր։ Նորա հոգեկան բարձրագույն զվարճությունը—հեշտախոսությունը և անասնական ոգևորությամբ ուտել և խմելն է։ Ընկերների առջև նա շփանում է յուր պղծասիրությամբ, անառակությամբ, օտարների մոտ երբեք չգիտե ոչ յուր անհատական և ոչ ազգային արժանավորությունները մաքուր գույներով ներկայացնել։ Բամբասել օտարի առջև յուր ազգակիցներին, յուր ընկերոջ պատվի գնով յուր առևտրական վարկը բարձրացնել,— ահա նորա հատկանիշը։ Զզվելի է նա յուր ճանապարհորդության ժամանակ մանավանդ, երբ հանդիպում է կին հասարակության։ Այստեղ նորա խելքը և սիրտը չեն կարողանում արտահայտել ոչ մի մաքուր ձգտումդ ոչ մի անկեղծություն։ Առաքինի հերոսության մասին նա գաղափար անգամ չունի։ Յուր ամուսնական սրբությունը ընտանիքից դուրս օտար երկրում պղծել՝ նորա սովորական ախտն է: ՈՒստի նա միշտ ապականված է ինչպես բարոյապես, նույնպես և մարմնապես։

Սուտ ասել, խաբել, առանց այս երկու զենքերի հայ վաճառականը ինչպես յուր հայրենիքում, նույնպես և օտար երկրներում գործել չգիտե: Հարյուրավոր օրինակներ կարելի է առաջ բերել, թե ինչպես հայ վաճառականները նախ՝ գրավել են օտար գործարանատերերի հավատարմությունը, ապա, մեծ քանակությամբ ապառիկ ապրանքներ վերցնելով, փախել են և ստությամբ սնանկ են հրապարակել իրանց: Այդ ախտը ոչ մի ազգի վաճառականության մեջ այնքան տարածված չէ, որքան հայերի մեջ:

Այս է ահա հայ վաճառականի տիպարը, այս է այն տարրը, որ, թափառելով ամեն երկրներում, շփվելով օտար ազգերի հետ, անխիղճ կերպով արատավորում և ոտնակոխ են