Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն տիկինը ներկայացրած ունի և երեք ուրիշ պատկերներ, մեկը մետաքսագործ, որ ներկայացնում է Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոս» վեպից մի տեսարան, որ պակաս ճաշակով չէ հյուսված, մյուսը ասուեգործ անկված, իսկ երրորդը նկարչի ամուսնու յուղանկար պատկեր է։ Վերջինը հանդեսի գեղեցկությանը չէ նպաստում։

Հանքագործություն: Տնային արդյունաբերություն

Կովկասի բնական հարստությունների մեջ առաջին տեղն են բռնում հանքերը։ Շնորհիվ երկրի լեռնային դրության, գրեթե չկա մի անկյուն, որ զուրկ լինի հանքային հարստությունից։ Այցելուն Կովկասյան ցուցահանդեսում տեսնում է այդ հանքերի բազմաթիվ տեսակները, որ առաջին հայացք արդարև շլացնում են մարդու։ Բայց ավելի խորը նայելով, հետաքրքրվողը նկատում է, որ այստեղ դարսված են գրեթե բացառապես այն հանքերի տեսակները, որոնք կամ Կովկասի կենտրոնական մոտիկ տեղերումն են գտնվում, կամ որևէ կերպ հայտնի են եղել եվրոպացի ձեռնարկողներին։ Իսկ այն խուլ անկյունները, ուր դեռ չի թափանցել օտար ձեռնարկողների շահամոլ հետաքրքրությունը, այդ տեղերի վրա ցուցահանդեսի հանքային մասը լույս չէ սփռում։

Ո՞ւր են Դաղստանի, Շամախի և Ղուբա գավառների, Թեյմուր֊խան֊Շուրայի շրջանի ամեն մի անկյունում սփռված հանքերի-այդ մեզ համար մեռյալ գանձերի — նմուշները, հանքերի, որ մասամբ հայտնի են նույնիսկ տեղացիներդ են։ Գերմանիայից ոտաբոբիկ եկած մի Սիմենսի հանդուգն հետախուզությունը Գանձակի գավառում գտել է պղնձի հանքեր, և այն օրվանից այդ նահանգը հայտնի է եղել յուր ստորերկրյա հարստություններով։ Նույնը և Թիֆլիսի նահանգի վերաբերմամբ, որի հանքերը հարստահարում են զանազան բելգիացի կամ ֆրանսիացի ձեռնարկողների ընկերություններ։ Շնորհիվ այդ եկվոր անհատների և ընկերությունների համառ