Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկբայությունների, ուղղակի ասել իր ազգին ամենադառը ճշմարտությունները, որպիսիք ազգը իր մասին մինչ այդ երբեք չէր լսել նույնիսկ իր թշնամիներից։ Արծրունին իր առաջին իսկ քայլերիդ հանդես է գալիս, մի կողմից, որպես հասարակական արատների դաժան մերկադնող, մյուս կողմից՝ որպես նորագույն գաղափարների ջերմ գործակից։

Արծրունին սկսում է նրանով, որ խստորեն դնում է հայ երիտասարդության ազգային դաստիարակության հարցը, խարազանում է այդ դաստիարակության վատ կողմերը։ Նա մռայլ պատկերներով է նկարագրում հայ կնոջ բարոյական ստրկությունը և եռանդուն նորարարի ամբողջ կրքոտությամբ հարձակվում է ընտանիքի բռնապետական հիմունքների վրա՝ պահանջելով կնոջ անկախությունը։ նա գրում է աշխատանքի մասին և քարոզում, որ աշխատանքն անհրաժեշտ է անխտիր բոլորի համար, նա ապացուցում է, որ միայն հասարակության բոլոր խավերին պատկանող առանձին մարդկանց անընդհատ աշխատանքի շնորհիվ է, որ հասարակությունը կարող է հասնել երջանկության ու բարորության։ Նա դնում է Կովկասյան երկրամասի տնտեսական տխուր վիճակի և մեզ մոտ առևտրաարդյունաբերական կուլտուրայի լիակատար բացակայության հարցերը՝ այդ կովտուրան համարելով բնակչության բարոյական և մտավոր առաջընթացի անհրաժեշտ տարրը։ Ելնելով այդ սկզբունքից՝ նա քարոզում է Կովկասում հատուկ ընկերություններ հիմնելու միտքը, ընկերություններ, որոնց նպատակը կլիներ նյութապես օգնել այն չունևորներին, որոնք ցանկանում են կրթություն ստանալ գիտության այն բոլոր ճյուղերի ուղղությամբ, որոնք կարող են գործնական կիրառություն գտնել երկրամասում։

Կասկած չկա, որ այստեղ երիտասարդ հրապարակախոսի վրա նկատվում է վաթսունական թվականների ռուս գործիշների հումանիստական գաղափարների ազդեցությունը, գործիչներ, որոնք, ի դեպ ասած, խոշոր հետք են թողել ընդհանրապես հայ ամբողջ գրականության մեջ։ Եվ ինչպես կարող էին այդ գաղափարները խորթ մնալ այն ժամանակվա հայ երիտասարդության համար, երբ նրանք լայն հոսանքով