Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Դռներն ամուր են։ Սկսում են ատրճանակներ արձակել։ Բայց քաջ հայը անվրդով շարունակում է մեկը մյուսի ետևից գետինը թավալել թուրքերին։ Հավատացնում են, որ նրա և որդու շատ քիչ գնդակներ են վրիպում։ Կարճ ժամանտկվա մեջ նրանք սպանում են՝ ոմանց ասելով 20, իսկ շատերի հավատացնելով՝ մոտ 30 թուրք։

Խուժանը, հուսահատ և կատաղած, դիմում է մի տմարդի միջոցի։ Նա հարևան թուրք խանութից թավալելով բերում է մի տակառ նավթ և տան դռների առջև այրում։ Տունը հրկիզվում է։ Դռները խորտակվում են։ Թուրքերը ներս են խուժում։ Սպանում են, ում հանդիպում են, ի միջի այլոց, և մի պատաեի գիմնազիստի, որ թաքնված է լինում բակի մի անկյունում։ Հրդեհը սաստկանում է։ Թուրքերը փողոց են վազում։ Սկսվում է տան կողոպուտը։ Հրոսակների խումբը բաժանում է յուր մեջ Ադամյանի և նրա հարևանների կահ-կարասինք դիվային քրքիջներ արձակելով։

Իսկ տունը այրվում է։ Այրվում են նրա բոլոր հայ բնակիչները, որովհետև թուրքերը թույլ են տալիս ռուսներին և մյուս այլազգիներին ապահով դուրս փախչել։

Այդ տանն է նաև փաստաբան Թադեոսյանը յուր Վերին աստիճանի համակրելի կնոջ, քենու օր. Սարումյանի, և երկու փոքրիկ զավակների՝ ծծկեր որդու և 1¹/2 տարեկան էվելինա աղջկա հետ։

Այդ չարաբախտ տան մեջ այրվում են 17 հոգի։ Պատմում են ականատեսները, որ երբ թշվառն ելի ազգականները ավերակների մեջ փնտրում էին դիակները, տեսան միայն մի քանի մոխրակույտեր առան Հինառանձին։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ընտանիք գրկված է այրվել։ Ալեքսանդր Ադամյանի, նրա ամուսնու՝ Մարիայի, և որդու՝ Նիկպայի և սևացած ոսկորները ամուր գրկված են գտել ավերակների մեջ։ Գերեզմանին հանձնվել են մոխիր և սև ոսկորներ։

Կոտորածի միայն չորրորդ օրը մի խումբ զինված քաջ հայ երիտասարդների հաջողվում է Բալախանուց քաղաք մտներ։ Ի՞նչ կարող են անել մի բուռն մարդիկ հազարավոր և տասնյակ հազարավոր խուժանի դեմ։ Բայց և այնպես,