Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք մնացորդներին։ Թուրքերն էլ պակաս զոհեր չեն ունեցել։ Ինչու՞ նրանք չեն փախչում.

Պետք է հուսալ, որ աղետալի օրերը չեն կրկնվիլ Բաքվում և պետք է վերադառնալ ապաբախտներին օգնելու համար, Փոթորիկն անցել է, պետք է մտածել նրա հետևանքների մասին։

Բաքվի դժոխային օրերին մեզ զբաղեցնում էր և մի հարց։ Ի՞նչ է անում տեղական քաղաքային խորհուրդը և քաղաքագլուխը։ Ավա՜ղ, մենք խոսքեր մենք գտնում Բտքվի «ընտրյալների» քստմնելի վախկոտությունը և անտարբերությունը շեշտելու համար։ Քաղաքային Վարչության ծառայողները միաբերան վկայում են քաղաքագլուխ իրեցկու դատա¬ պարտելի արարքը։ Այն պահին, երբ կոտորածը սկսել է սաստկանալ, նա փակված է եղել Վարչության մեջ, և ոչ մի միջոց կոտորածի առաջն առնելու, բացի տելեֆռնից։ Ծառա¬ յողները գանգատվում են, որ նա ստիպել է նրանց հեռանալ իրանց տները։ Հայ ծառայողները ընդդիմացել են, բնականաբար գուշակելով, որ փողոց դուրս գալ, կնշանակե կատաղի թուրք խուժանից սրախողխող լինել։ Երեցկին սխրագործություն է ունեցել պնդելու իր պահանջը։ Եվ ոմանք հարկադրրված կատարել են իշխանավորի պահանջը։ Մենք դեռ տեղեկություն չունենք, նրանք ապահով հասե՞լ են իրանց տները, թե ոչ։ Կարձանագրենք, երբ կիմանանք ճշմարտությունը։

Ահա մի ներկայացուցիչ, որ հասարակության փողերով է վարում յուր..․ գոյությունը, որ այսուհետև կհամարվի քստմնելի։

Պակաս դատապարտելի չէ քաղաքային իրավասուների անտարբերությունը, որոնց մեջ կան շատ ազդեցիկ հայեր և թուրքեր։ Անձինք, որոնք կարող էին կոտորածի առաջն առնել։ Ինչու՞ հենց առաջին օրը նրանք չունեցան արտաքո կարգի նիստ, չխորհրդակցեցին աղետը սկզբից ևեթ ոչնչացնելու։ Չէ՞ր հաջողվի։ Փույթ չէ։ Գոնե փորձեին։ Չեն փորձել անգամ, և ահա այսօր ընկնում է նրանց կազմի վրա մի անջնջելի արատ, անջնջելիարատ։

17 Երկերի, ժողովածու, հ. IX