մասնաժողով սրբազանի նախագահությամբ՝ Բաքվում, վնասված հայերին նյութական օգնություն հասցնելու համար։
Չորեքշաբթի, 9-ին փետրվարի, երեկոյան, ստացվեց հետևյալ հեռագիրը Առաջնորդի, քաղաքագլխի և մեր աշխատակից Շիրվանզադեի անունով.
«Ի բախտավորություն հայերի և մուսուլմանների, խորը վշտալի կոտորածը այսօր դադարեց։ Հանդիսավոր թափորը, առաջնորդությամբ տեղս Ժամանած Շեյխ-Ուլ-Իսլամի և հայ հոգևորականության, անցավ փողոցներով, հրավիրելով ամենքին դեպի խաղաղություն, հանգստություն և դարձ դեպի առօրյա զբաղմունքներ։ Տեղի ունեցավ կատարյալ հաշտություն թուրքերի և հայերի մեջ։ Հայտնեցեք այս մասին Թիֆլիսի ազգաբնակությանը։
Շեյխ-Ուլ-Իսլամ և Թաղիև»։
Ուրախալի հեռագիրը հետևյալ օրը տպվեց Թիֆլիսի լրագրներում և հասարակության ալեկոծված մտքերի վրա ունեցավ խաղաղացուցիչ ազդեցություն։
Նույն բովանդակությամբ հեռագիր սղացավ խմբագրությունս և Բաքվի մի գործարանատեր Մանվելյանից։
Այնուհետև հասարակությունը սկսեց զբաղվել թշվառության հիմնական պատճառները պարզելով խնդրով։ Այս խրն. զիբը ի պատիվ յուր ազգի, առաջին անգամ ասպարեզ դրեց «новообзор» լրագրում մի ռուս` պ. Կրուշինսկին, ամենից առաջ իր լուման տալով հօգուտ վնասվածների։
Շաբաթ, փետրվարի 12-ին, Թիֆլիսի միջնակարգ դպրոցների հայ աշակերտների ցանկությամբ, Վանքի մայր եկեղեցում կատարվեց հանդիսավոր հոգեհանգիստ, Հետևյալ օրը կատարվեց հասարակության ցանկությամբ, իսկ երրորդ օրը՝ վրացիների առաջարկությամբ։
Այդ երեք օրը Վանքի Տաճարը ներկայացնում էր արտաքո կարգի տեսարան, Քսանից մինչև երեսուն հազար ժողովուրդ բռնել էր տաճարը, ընդարձակ գավիթը և շրջակա փողոցները, բոլոր հոգեհանգիստներին ներկա էին շիա և սյունի