Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ մի միջոց չեն խնայիլ խնդիրը պարզելու համար։ Անշուշտ նրանք Պետերբուրգից և Մոսկվայից կհրավիրեն առաջնակարգ փաստաբաններ և նրանց կհանձնեն թշվառների պաշտպանության գործը։

Ինքը նահանգապետ իշխ. Նակաշիձեն յուր կողմից դիմել է ներքին գործոց նախարարին և խնդրել, որ առանձին քննիչ մասնաժողով նշանակվի։ Իշխանը բարեհաճում է իրան վիրավորված համարել հասարակության մեջ «ամենահամառ» կերպով տարածված լուրերից, որոնք, ըստ յուր ասության, «արատ են ձգում» նրա երկարամյա պետական ծառայության վրա։

Իշխանն իրավացի է, այդ վատ լուրերը կարող են արատ ձգել նրա վրա։ Այսպիսի հանգամանքներում քաղցր է մեզ հուսալ, որ խնդիրը կլուսաբանվի բազմակողմանի։ Մենք՝ հայերս, ուրիշ բան չենք ուզում, բացի անաչառ դատից։ Մենք դարերից Ժառանգած քրիստոնեական համբերությամբ և հեզությամբ կսպասենք արդար դատաստանի։ Եվ այդ դատաստանը կշինի մեր ջախջախված սրտերի միակ սպեղանին․․․ Սպասենք, ուրեմն...

Լայնատարած Ռուսիայի միայն ծայրերը չեն խլրտում, այլև կենտրոնը և բոլոր կողմերը։ Ամենուրեք տիրում է կարգերի ակնհայտ քայքայում։ Քիշնևի սոսկալի եղեռնագործությունները այժմ տեղի ունեն շատ քաղաքներում։ Մենք միջոց չունինք արձանագրելու այն բոլորը, ինչ որ կատարվում է ներկայումս ներքին Ռուսիայում։

Առաջ ենք բերում մի եղելություն, որ խիստ բնորոշ է ներկա Ռուսիայի կացության համար։

Անցքը կատարվել է Կուրսկ քաղաքում, փետրվարի 12-ին։ Այդ օրը տեղական գիմնազիոնի աշակերտները ժողով են կազմում դպրոցում՝ իրանց դպրոցական ներքին խնդիրների մասին խորհրդակցելու։ Ժողովը վերջանալուց հետո աշակերտները, թվով 200 հոգի, դիմում են դեպի սեմինարիա և կանանց գիմնազիոն, որ իրանց վճիռը հայտնեն այդ դպրոցների աշակերտներին։ Աշակերտները, պատմում է «РуСЬ»