Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Այժմյան մեր խայտառակությունը, շարունակում է ամսագիրը, մեր սարսափը, մեր զորքերի պարտությունը, հազարավոր ռուս մարդկանց դեղներես յապոնացիների ձեռքը գերի ընկնելը, որ հիշեցնում է մոնգոլական լծի մոռացված դարերը, իսկ երկրի ներսում իշխանության կատարյալ ապիկարությունը և ոչնչությունը, հպատակ ազգերի միության հաղթանակը անզոր և անկիրթ ռուս ժողովրդի վրա, այս բոլորը պատրաստվել է այն հանգամանքով, որ ամբողջ մի դար Ռուսիայում հալածվել է տաղանդը, միտքը, խոսքը»։

Ծայրահեղ միջոցների կողմնակիցները ճնշումներ են պահանջում։ Նրանք աղաղակում են․ «Մի թույլ տվեք, զսպեցեք, պահակներ դրեք, կողպեցեք բոլոր դռները»։ «Բայց ի՞նչպես պահել այն, ասում է ամսագիրը, ինչ որ ներս է գալիս ոչ միայն բոլոր դռներով, այլև, կարելի է ասել, հասարակության ու ժողովրդի կաշվի բոլոր ծակերով»։

Ի՞նչպես դարմանել ցավը։ Ահա խնդիրը։ Կոմարովի ամսագիրը առանց խնդիրը լուծելու առաջ է բերում հետևյալ կարծիքը.

«Այն ուղղումները, կարկատանները և բարվոքումները, որոնք առաջ կարող էին հիացման արժանանալ, այժմ միայն գրգռում են մարդկանց։ Խոստումները հավատի չեն արժանանում։ Մաքրված ռեֆորմների ծրագիրները հանդիպում են ծաղրի։ Ստեղծվում է մի տրամադրություն, որ այժմ մեզանում արտահայտվում է դեպի բյուրոկրատիան, այն էք թե հարկավոր չեք մեզ դուք ոչ բարիներդ, ոչ չարերդ, ոչ իմաստուններդ, ոչ տկարամիտներդ, ոչ լավերդ, ոչ վատերդ, ոչ վերանորոգիչներդ և ոչ պահպանողականներդ։ Հարկավոր չեք դուք թեկուզ լինեք ոսկյա և ադամանդյա։ Հեռացեք, տեղ աղատեցեք»․․․ Հարկավոր է տասնյակ տարիներ գրգռել, որպեսզի այսպիսի գրգռման հասցնել։

«Մենք չենք ասիլ, կցում է այս խոսքերին Կոմարովի ամսագիրը, թե որտեղից ենք վերցրել ռուս բյուրոկրատիայի այս բնորոշումը։ Այստեղ գույները թանձրացրած են, հարկավ, բայց նույնիոկ պաշտոնյաները խոստովանում են, որ ճշմարտություն կա այս կարծիքի մեջ»։

Այսպես են խոսում այսօր այն մարդիկ, որոնք