կատարյալ նվագահանդես։Քույրը նվագում է դաշնամուր, եղբաշյրը ջութակ, մյուս քույրը երգում է, մայրը դարձյալ զբաղված է։
Այսպես է անցկացնում իր ժամանակը բուն փարիզցիների մեծ մասը։
Մի բարեկամ հայ, որ վաղուց է այստեղ բնակվում իր ընտանիքով, տարիներ շարունակ բնակվել է Եվրոպայի և Ամերիկայի զանազան քաղաքներում, ինձ հավատացրեց, որ ոչ մի տեղ ուսանողները այնքան չեն աշխատում, որքան Փարիզում։ Միանգամայն սխալ է այն գաղափարը, թե այստեղ ուսումը ձեռք է բերվում փողոցներում, թե ուսանողները ավելի ֆլիրտով են զբաղված, քան դասախոսություններով։
Չգիտեմ, գուցե, իմ հայրենակիցները այսպես են։ Բայց ֆրանսիացին աշխատում է և աշխատում է մինչև քրտինը: Փարիզի բոլոր «ազգայինտ» անունը կրող բարձրագույն դպրոցներում ամենախիստ քննության են ենթարկվում ուսանողները։ Իմ ավագ որդին, որ ավարտելով Թիֆլիսի երրորդ գիմնազիոնը, մի տարի դասախոսություններ է լսել Խարկովի ուսումնարանում, նոր պատրաստվում է մտնել այստեղի բարձրագույն դպրոցներից մեկը. սարսափեց, երբ ռուս դպրոցներից իր ստացածը համեմատեց այն պահանջի հետ, որ անում է ֆրանսիական հիշյալ բարձրագույն դպրոցը նորեկից։
Պարզվեց, որ ռուս գիմնազիոնը իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»։ Եվ այժմ իմ որդին ստիպված է ամենաքիչը վեց ամիս նախապատրաստությամբ զբաղվել։
Եվրոպայում թե՝ միջնակարգ և թե՝ բարձրագույն գդպրոցները ուսանողներից պահանջում են աշխատասիրություն և գիտություն։ Ռուսիայում միայն մի ձրագիր է գերադասվում—քաղաքական։
Այաստեղ ուսում են տալիս, գիտություն են սովորեցնում, այնտեղ որոշ ուղղության քաղաքացիներ են պատրաստվում, հողին ղրկում են ինքնուրույնությունից, զգացումները բթացնում, միտքը տափակացնում։