Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրանց սոսկալի տանջանքները։ Հոգևոր հայրը ուրախ ժպիտն երեսին նրանց մխիթարեց.

— Է՜հ, այժմ գոհություն աստուծո, այդ բոլորն անցել է, այսուհետև դուք երջանիկ պիտի լինեք։

Չանցավ մի շաբաթ, քուրգերն եկան, Զեթկանը բնաջինջ արին, բնակիչներին սրի անցկացրին։ Այժմ նրանք, իհարկե, երջանիկ են։

Մենք՝ ռուսահայերս, ապաբախտ թուրքահայի արյունը թանաք ենք դարձրել և նրանով ենք նկարագրում ապագա դրախտը մեր ազգի համար։

Ա՜հ, որքան դյուրին է և հաճելի նաև ապահով կաբինետներում և բաց երկնքի տակ մերկանդամ, սոված ու ծարավ արյունաքամ թուրքահային ասել․

«Մենք չենք հուսահատվում, դու էլ մի հուսահատվի»․․․

ԵՍ ԴԵՌ ՀՈԻՅՍ ՈԻՆԵՄ

Պարզախոսությունը ճշմարտությունը հարգողների առաջին հատկանիշն է։ Այն մարդը, որ բարոյական տարրական քաջություն չունի իր զգացածն ու մտածածը արտահայտելու առանց ծամածռությունների, առանց մութ, անհասկանալի կամ երկիմաստ խոսքերի, առանց ստրկական երկչոտության, այդ տեսակ մի մարդ բնավ չի կարող նախ սիրվել ճշմարտություն կոչված աստվածային առաքինությունից, ապա գործել որևէ ազդեցություն հասարակական մտքերի վրա։ Ի՞նչ է բարոյական հանցավորը, եթե ոչ ճշմարտութըունից սարսափող և ամաչող մեկը։ Եվ ահա փորձեցեք նայեք այդ հանցավորի երեսին ուղիղ և շիտակ հայացքով, և նա աչքերը խոնարհեցնելով գետնին՝ կսկսե կարմրել, երերվել, շփոթվել և արտասանել անհասկանալի դարձվածներ, որոնք կարտահայտեն նրա մտքի խեղճությունը և զգացումների ստրկությունը միայն։

Հանցավոր են այն բոլոր հասարակական գործիչները, լինեն նրանք գործի մարդ թե գրչի մարգ, որոնք, երբ լսում են մի դառն ճշմարտություն, չեն կարողանում ոչ համարձակորեն