Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ։ Որքան բախտավոր կզգայիր քեզ, եթե կարողանայիր քեզ ասել, որ մի ձեռով վաստակելով, մյուսով դու շարունակ Արբել ես թշվառության և վշտի արցունքները։ Բայց դու այդ չես կարող քեզ ասել։ Խղճում եմ քեզ անկեղծորեն, զգալով, թե որքան ծանր պիտիլինեն քեզ այն վայրկյանները, երբ մահվան մանգաղը կկանգնե քո մահճակալի գլխին։ Դու մահից այնքան չես վախենա, երբ նա կպատկերանա քո առջև իր չորությամբ և դաժանությամբ։ Այն ժամանակ դու գուցե կամենաս մի փոքր զարդարել քո վերջին վայրկյանները մի որևէ կտակով։ Բայց ինչ օգուտ, քո վայրկենական մարդկային զգացման հետեվանքը դու չես տեսնի, չես զգա և կգնաս դեպի հավիտենականություն՝ իսկական երջանկությունը չվայելած։

ԴԱՏԵՑԵ՛Ք, ԲԱՅՑ ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ

(Նամակ խմբագրությանը)

Ես չէի ցանկանա խառնվել ձեր աշխատակից պ. Բերբերովի կողմից հրահրվող վիճաբանությանը այն հարցի շուբջը, որ ոմանք մեղադրում են հայկական ազգային բյուրոյին թուրքահայերի ողբերգության համար։ Թույլատրելի* է արդյոք, որ տնեցիներն իրար հետ վիճաբանություն սկսեն այն ժամանակ, երբ հրդեհը տան մեջ դեռևս չի դադարեր Դրանից, իհարկե, ոչ մի օգուտ չի կարող լինել, իսկ վնասն ակնբախտ է, այն, որ իզուր վատնվում է ուժ ու եռանդ, որոնք այնքան անհրաժեշտ են հետագա դժբախտությունները կանխելու համար։ Վերջապես փոխադարձաբար իրար մեղադրելը վերջի վերջո չի հասցնի արդյոք այն բանին, որ կմոռացվի հրդեհի իսկական մեղավորը։

Բայց դժբախտաբար ձեր աշխատակցի «Հաստատ քայլ» վերնագիրը կրող հոդվածում իմ հասցեին ասված են այնպիսի։ խոսքեր, որոնք կարող են բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տալ և առաջ բերել անցանկալի ասեկոսներ։ Ուստի և,