Նողկայի է բռունցքի հոգեբանությունն իր անհաստատության և փոփոխականությամբ։
Մի հափշտակվեք նրա կյանքում մերթ ընդ մերթ փայլող լուսավոր կետերից։
Մի հավատաք ոչ նրա բարությանը, ոչ մարդասիրությանը և ոչ մանավանդ արդարասիրությանը: Այդ Լուսավոր կայծերը նրա բուն վեհանձնությունից չեն ծագում, այլ քմահաճույքից և միմիայն քմահաճույքից։ Ներոնն էլ երբեմն արդարասեր էր, ինչպես և Հովհաննես Ահարկուն՝ վեհանձն, բայց և թե մեկն և թե մյուսը գարշելի էին իրանց հոգեբանությամբ։ Բռունցքն այսօրվա իր տվածը վաղը պատրաստ է խլել ամենայն դաժանությամբ, առանց խղճի որևէ խայթի:
Մեր ներկա գոյության մեջ առանձին մտատանջության արժանի մի բան կա. Դա մատաղ սերնդի հոգին է։ Ուշադրություն դարձրեք, ի՞նչ մթնոլորտումն է սնվում ու կրթվում այդ հոգին, ի՛նչ են տեսնում ամեն օր մեր զավակներն ու ինչեր են լսում: Մեր երկրի միջազգային հարաբերություների մեջ նրանք տեսնում են բռունցքի իշխանությունը և լսում են մեր ամենօրյա պաշտամունքն այդ իշխանությանը։ Եվ ինչ որ տեսնում է ու լսում մատաղ հոգին, ծծում է սպունգ ագահությամբ։
Դա է, որ Ապառնում է մեր երկիրը կործանելու մոտիկ ապագայում մեր իսկ զավակների ձեռքով։ Դա է, որ մի հանցավոր համառությամբ չէ ուզում զգալ ու հասկանալ ոչ հայը, ոչ վրացին և ոչ թուրքը։ Այն բոլորն, ինչ որ անում ենք և ինչ որ քարոզում, մոտիկ ապագայում ծառայելու է մեր կյանքի կործանմանը։ Թող համեմատաբար ավելի զորեղ բռունցք ունեցողը տխմարաբար չկարծե, որ նրա ուժը հավիտենական է։ Այսօրվա ձագուկը վաղվա վագրն է, այսօրվա բորենին՝ վաղվա նապաստակը։ Սոսկալի է մատաղ հոգու վրիժառության զգացումը։ Նա ռումբ է, որ պայթում է որոշյալ ժամանակին և օդն է ցնդեցնում և: նրան, որի վրա ձգվել է, և՝ նրան, որ ձգել է։ Ես կրկնում եմ և ընդգծում, հալածանքն երկս այրի մի սուր է, որի մի ծայրը միշտ դեպի հալածողի կուրծքն է ուղղված։
19 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. IX