Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշանակությունը» Շիրվանզադեի հրապարակախոսությունը հասարակական յուր։ Բովանդակություն է ձեռք բերում հետագա տարիներին՝ «Մշակ»-ում։ Իժ գրական գործունեությունն իսկապես սկսվում է 1880 թվականից։ Այս և հաջորդ թվականներին ես գրում եմ «Մշակ»-ում մի շարք հոդվածներ Բաքվի կյանքից, առանձնապես բանվոր դասի կյանքի մասին։ Իմ հոդվածները գրավում են ուշադրություն, և «Кавказ» լրագիրը արտատպում է շատերը»։

Այնուհետև մշտապես, մինչև կյանքի վերջը, Շիրվանզադեն հայ մամուլում առանձին կրքով արձագանքում է երկրի կյանքում տեղի ունեցող բոլոր այրող խնդիրներին։ «Մշակ», «Արձագանք», «Մուրճ», «Լումա», «Տարազ», «Հորիզոն» և բազմաթիվ հայ թերթերում և ամսագրերում ՛լույս են տեսնում նրա հոդվածները։ Նրանցում չափազանց վառ են արտահայտվում գրողի քաղաքական ու սոցիալական համակրանքները։ Նրա հրապարակախոսությունը շատ հաճախ է շիկանում բուրժուազիայի և ցարական ինքնակայության նկատմամբ ունեցած ատելության բուռն պաթոսով։ Բոլոր հիմնական խնդիրներում, սոցիալական-քաղաքական պայքարի բոլոր վճռական պահերին գրողը կանգնած էր ազգության մեծամասնության՝ բուն ժողովրդի հետ։ Շիրվանզադեի հրապարակախոսության մեջ արտացոլվում են հայ դեմոկրատ մտավորականի քաղաքական-սոցիալական, ինչ-պես նաև աշխարհայացքային հակասությունները, երբեմն էլ՝ գաղափարական վայրէջքները, կապված հայ դեմոկրատիայի գաղափարական որոշ սահմանափակությունների հետ։

Անցյալ դարի 80-ական թվականներին Շիրվանզադեի ուշադրության կենտրոնում էին հայ բուրժուազիայի և բուն աշխատավորության փոխհարաբերությունները։ Նա պաշտպանում էր նոր կազմավորված բանվոր դասակարգի իրավունքները և շահերը՝ ընդդեմ նորագույն շրջանում գործող «միջնադարյան ինկվիզիտորների» կապիտալիստների։ Մյուս կողմից՝ նա հայ բուրժուազիային անվանում է «Հայ ազգի կատաղի թշնամի», որ կատարյալ ցեց է ժողովրդի համար։ Բարձր գնահատելով «մեր ժողովրդի մաքուր տարրերին»՝ արհեստավորներին, գյուղացիներին և լուսավորված դասակարգին, Շիրվանզադեն նկատում է, որ վաճառականությունն և համաշխարհային հանդիսավայրում ներկայացնում մեր ազգը և վաճառքի հանում մեր սրբությունները. «Նոքա հանուն իրենց գրպանի, մետաղի գնով վաճառում են այն, ինչ որ մենք վաստակել ենք դարերի ընթացքում՝ մեր անունը, մեր պատիվը, մեր ազգային ինքնասիրությունը»։

Այս ոգին ընդհանուր առմամբ բնորոշ է Շիրվանզադեի հրապարակախոսությանը։ Նա շոշափել է բազմաթիվ հարցեր, կապված Անդրկովկասի տնտեսական ու արդյունաբերական զարգացման, գյուղացիության սոցիալական վիճակի,ազգային ճնշման, բանվորական շարժման և 1905 թ. ռևոլյուցիայի հետ։ Բոլոր դեպքերում Շիրվանզադեն կանգնած է հասարակության առաջադեմ ուժերի կողմ, քանի որ պաշտպանում է երկրի զարգացման, ժողովրդի քաղաքական ազատության, գյուղացու և բանվորի սոցիալական շահեր։ Մի առանձին արժեք ունեն Շիրվանզադեի