Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՆԱՄՈՒՍ
Խորին երախտագիտությամբ նվիրում եմ
իմ մորը, Օվսաննա Մովսիսյանին

ՀԵՂԻՆԱԿ
I

1859 թվականի մայիս ամսին պատահած երկրաշարժը մեծ թշվառություն էր Շամախու համար։ Բավական ծաղկած և կանոնավորված նահանգական քաղաքը մի րոպեում կերպարանափոխվեց, դարձավ ավերակ։ Ստորերկրյա զորեղ հարվածը մի ակնթարթում դուրս թափեց փողոցները հազարավոր ընտանիքներ, որոնք մինչև այդ րոպե հանգիստ իրանց տներում նստած` չգիտեին բնությունն ինչ դժբախտություն է պատրաստել իրանց համար։ Հայ, ռուս, թուրք, բոլորը խառնվեցին — իրարու, և փողոցներն ու հրապարակները մի րոպեում սևացան մարդկանցով։ Բարձրացավ աննկարագրելի աղմուկ, խլացուցիչ դղրդոց։ Քառասուն հազար բնակիչների միաձայն գոռում ու գոչումները, խառնվելով փլատակվող շինությունների թնդումների հետ, ականջներ էին խլացնում։

Ընդհանուր աղմուկին մասնակցում էին տնային կենդանիների աններդաշնակ ձայները։ Տավարների բառանչումները, շների