«Խնամատար»-ը կրքոտ կողմնակիցներ և հակառակորդներ ուներ:
Հետագայում Շիրվանզադեն աննշան կերպով շտկեց իր այս վիպակի լեզուն և տիպերի հոգեբանական հակասությունները: Տպագրվում է ըստ հեշինակի «Երկերի լիակատար ժողովածուի»երկրորդ հատորում զետեղված տեքստի(1929 թ.):
ՆՈՐԵՐԻՑ ՄԵԿԸ
Առաջին անգամ տպագրվել է 1884 թվին,Սիմեոն Հախումյանի «Գործ» հանդեսը 1-ում,և ունեցել է«Երևանում են»վերնագիրը:Հետագայում Շիրվանզադեն հիմնավորապես մշակել է այս պատմվածքը,զետեղելով պատմվածքների ևվիպակների առաջին ժողովածվում,տալով դրան «Նորերից մեկը»վերնագիրը:
Տպագրվում է ըստ հեղինակի«Երկերի լիակատար ժողովածուի»երկրորդ հատորում զետեղված տեքստի(1929թ.):
ՕՐԻՈՐԴ ԼԻԶԱ
Առաջին անգամ տպագրվել է 1885 թվին,«Արձագանք»-ում նույն տարին տպվել է նաև ռուսերեն:Մտել է Շիրվանզադեի ընտիր երկերի բոլոր ժողովածուները:
Սպագրվում է ըստ հեղինակի «Երկերի լիակատար ժողովածուի»երկրորդ հատորում զետեղված տեքստի(1929 թ.):
ՆԱՄՈՒՍ
Առաջին անգամ տպագրվել է 1885 թվին,առանձին գրքով, Թիֆլիսի Հրատարակչական
Ընկերության հրատարակությամբ:
Շիրվանզադեն«Նամուսը» գրել է 1884 թվին գարնանը,երեք-չորս ամսվա ընթացքում:Երիտասարդ հեշինակը մեծ հույսեր է կապել իր նոր վեպի հետ: Օրինակ 1884 թվի հուլիսի 18-ին՝ իր մորաքրոջ որդի Ալեքսանդր Աբելյանին գրած նամակում ասում է.«Առայժմ իմ հոգսն է,որ«Նամուս»-ը լույս աշխարհ դուրս գա,ես այնուհետև հույսով եմ,որ իմ գրականական գործնեությունը հիմք կստանա գեթ բարոյական տեսակետից(Հայկ. ՍՍՌ Գիտ. Ակադեմիայի Գրականության ինստիտուտի Գրական թանգ.,Ալեքսանդր Աբելյանի արխիվ): Հեղինակի փափագը կատարվեց: Թիֆլիսի Հրատարակչական Ընկերությունը «Նամուս» լույս ընծայեց: