Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հզոր ձեր սեռին՝
Սրտի տեղ մարմին,
Մարդու տեղ անուն
Սիրում է սիրել․․․

ԶԱՎԵՆ․—

Գուցե իրավունք ուներ դատելու,
Ո՞վ չունի սխալ իր կարճ կյանքի մեջ։
Սակայն զուր է միշտ ջանքն ատելու,
Երբ որ սիրելու կարոտն է միշտ մեծ․․․

ՀԵՂԻՆԵ․— (Հեգնորեն

Կարոտյալների բանակի՞ց եք դուք․․․

ԶԱՎԵՆ․—

Պատգամով հատուկ
Որպես մարգարե
Իր ուղին բռնած համառ ուխտավոր,
Նոր հորիզոնի իմ սիրտը կհարե
Եվ տեղ հասնելու հուսով բախտավոր։
Նոր երգի, խոսքի ճշմարիտ սիրուն
Կարոտ ու պապակ,
Սուտը ճնշելու ունի մեծ փափագ։

ՆԱՎԱՎԱՐ․—

Փափա՞գ ես ասում, չէ՞ որ առանց ճար
Վաղուցվա վերքը հոժար չի բուժվի,
Իսկ մարգարեն էլ լինի նա հանճար,
Երբ խոսքն է առատ, գործը կտուժի
Ու այսպես տնանկ
Դեռ շատ կմնանք․․․
(Նստում է և շարժում թիերը

ԶԱՎԵՆ․— (Արհամարհանքով)

Թիերիդ պես վարժ լեզուդ էլ վարպետ
Շարժել ես սովոր․․․ (Հեղինեին
Խոսենք, զրուցենք, սիրուն կնոջ մոտ
Քանդվում են լեզվիս կապերը բոլոր,
Հոգիս պարուրում շփոթ մի անճառ
Ու ծաղկում սրտիս ծաղիկները վառ,
Լույս կաթում վրաս։

ՆԱՎԱՎԱՐ․― (Մեղմ

Է՛հ, չկա վնաս,
Մինչ գտնվում ես ջրերի վրա թիակներիս մոտ․․․ (Գնում են, արևը կորչում է ջրերի տակ, վազում է թեթև քամի և խորշոմում ծովի երեսը