ԶԱՎԵՆ․—
(Չլսելով)։
Նա միշտ ձեր նավով շրջո՞ւմ է ծովում։
ՆԱՎԱՎԱՐ․—
(Նույնպես)։
Ու կռվել, կոփվել կյանքի շեկ բովում
ԶԱՎԵՆ․―
(Նույնպես)։ Մենա՞կ է գալիս, թե՞ ունի ընկեր
Ծանոթ կամ եղբայր, գուցե ամուսի՞ն․․․
ՆԱՎԱՎԱՐ․―
(Անուշադիր)։
Միայն լեշեր են ագռավներին կեր,
Արժե և խորհել քիչ դրա մասին։ (Թիերն առած գնում է)։
ԶԱՎԵՆ․—
«Լոկ մենակ մի կի՞ն»
Առեղծվածային և տարօրինակ,
Մե՜րթ լուռ խռովիչ ու մերթ անմեկին․․․ (Ծիծաղում է)։
Հա՛, հա՛, հա՛, հա՛, ծերն է խորամանկ
Երկուսը նրա,
Որը, հիրավի, չի սիրում հանաք,
Երբ կինը շրջում ջրերի վրա․․․
(Քարափից իրար հետևից վազում են աղջիկները)
ԱՂՋԻԿ․—
Ինչպես վախեցա (Անզգույշ դիպչում է Զավենին)։ Ներեցեք խնդրեմ։
ԱՂՋԻԿ․―
ԱՂՋԻԿ․—
(Դիպչելով Զավենին)։
Ահ, ներողություն․․․ կացեք․․․ միասին․․․
ԱՂՋԻԿ․—
(Զավենին նկատելով)
Ինչո՞ւ եք ցցվել մեր ճամփի վրա,
Գեթ տուն հասնեինք (Զննում է Զավենին)․
Քնա՞ծ եք, պարոն․ որպիսի՞ սարսափ․․․
ԶԱՎԵՆ․—
(Կտրելով աղջկա ճանապարնը)։
Ի՞նչ է պատահել․․․ (Ուզում է բռնել)։
ԱՂՋԻԿ․―