Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պատվիրեց հիշեմ, երբ արփին ծագի,

Երբ վերջալույսին խաղաղ մտնի մայր․
Իսկ երբ հողմերից ծովը մրրկի,
Ես ցանցը փռեմ իր բախտի համար․․․ (Շրջում է և մոտենալով գծին, երկար դիտում, շոշափում)
Մի տես, թե ինչպես ձգվել է հպարտ
Երկրի երեսին,
Որ հեշտ ապահով շրջե ամեն մարդ
Հոգսերով իր սին։
Քանի զույգ ձեռքեր այս ճամփու շենքի
Հոգնան, կոշտացան։
Հույսերն էլ մարան նրանց սև դեմքին։
Ու չկշտացան․․․(Նստում է տեղը)
Ասաց ապրեի քեզ հետ, հյուղիդ մեջ (Հուզվում է սաստիկ)
Քեզ ձուկ խաշեի, սիրեի հոր պես․․․ (Ժպտում է)
Եվ այդ միշտ է այդպես,
Իր բաղձանքները հանդուգն, անվերջ։

(Կանանցից մեկը բարձր)— Պապ, գիտե՞ս արդյոք․․ ժամը քանիսն է։

ՆԱՎԱՎԱՐ․— (Դժգոհ)

Մի նոր բան չկա, ողջը դեռ հին է։

ԿԻՆԸ․― (Հորանջելով թեքվում է պատին)

Կուզեի գիտնալ, ե՞րբ ենք մեկնելու․

ՆԱՎԱՎԱՐ․— (Սրտնեղ)

Մեկնելուց առաջ սպասիր հլու՝
Կերթաս, չես մնա․․․

2-ՐԴ ԿԻՆ․― (Քնից զարթնելով)

Ո՞վ պիտի մնա․․․ (Կանայք ծիծաղում են ու նորից լռում) Զանգի ձայն է լսվում։ Ծերունին անհանգիստ վեր է թռչում տեղից,իրերը ձեռքին վազում դեպի գիծը, նայում աջ ու ձախ։ Գալիս է Հեղինեն ճանապարհորդական վերարկու և գլխարկ հագած, մի փոքրիկ պայուսակ ձեռքին։

ՀԵՂԵՆԵ․— (Ծերունուն նկատելով)

Եկե՞լ ես արդեն։

ՆԱՎԱՎԱՐ․— (Ուրախ)

Եկել եմ, եկել․․․

ՀԵՂԻՆԵ․— (Իրերին նայելով)

Ո՞ւր ես գնալու․․․

ՆԱՎԱՎԱՐ․— (Անվստահ)