Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերադարձիր, ա՛լ կարոտս կատար չունի, Երբ սև գիշերն այսպե՜ս կուգա իր պատանքները քակել..․ Երբ բուերը բակին մեջը իրարու դեմ կվայեն, Երբ հեծեծանքս կհատնի և արցունքներս կարյունին... Լքված հարսի երազներուս մեջ մենավոր, Ես իմ ձեոքովս, դևի մը պես, ալ կսկսիմ, Գլխուս վրան՝ իմ մոտավոր գերեզմանիս հողը մաղ՜ել․․․—


ԵՂԲԱՅՐՆ ԻՐ ԵՂԲՈՐԸ


«Ներե՛, եղբայր, որ այսօր և քու սիրտդ և հոգիդ, Մահվան գուժով մը փլատակի մը վերածեմ... Մեր մայրը մեռավ այս իրիկուն, Իր ալքերը պատուհանին դեմ սևեռուն, Ես Էի որ, ո՜վ սարսա՛փ, քիչ մը առաջ, ձեոքերովս որդիական, Մեր մորկանը երկու աչքերը հուսավառ, Քու ճանապարհեդ հեռավոր, դեպի մահը փակեցի... Բայց մինչև իր շունչը վերջին, Հետին սարսուռն հոգեվարքի... Իր ահավոր գալարումը կյանքնն ի մահ, Իր թռիչքն ատելության այս աստղերեն, Դեպի ունայնը մթին... քու աչքերուդ, քու հասակիդ ի խնդիր, Այս իրիկվան արեգակին մոխիրին հետ՝ Իր ալքերը մայրամուտին լույսերովը թաթավոլն, Քեզ տեսնելով, քեզ հուսալով, քեզ օրհնելով խավարեցան...։ Եվ ես թշվառս՝ ես եղբայրդ իբր զավակ, Ես քու տեղդ, խելակորույս, այդ աչքերն փակեցի...


Եվ սնարին վրա դրի, Գառնուկներուս ճերմակ ճարպեն, Իր ձեռքերովն անցյալ տարի պատրաստված Երկու մոմեր և դավաճա՜ն և դողահա՜ր, Եվ խնկամանը որով Ծնունդը կտոնեինք, Իր արծաթե մազերուն դեմ, գլխուն վրա,