Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խավարին մեջ սրսփալով, և աչքերնին մեկ մեկ անդունդ,
Եկան իրենց մորկանն առջև հիշատակներ արտասվելու...»։

- Մայրի՛կ, մայրի՛կ... հին օրերու արշալո՛ւյս...
Այսօր նորեն չորսերնիս մեկ, մեր հողերեն դուրս ելած՝
Մրրկին հետ, քեզի եկանք, տանդ դռնակը բախելու...
Մի՛ սարսափիր, օտարներ չենք, և մրափիդ մեջ մենավոր,
Սպասե որ մեռելոցի իրիկունով գոնե քու դեմքդ գիտենք։

- Մայրի՛կ, մայրի՛կ... հին օրերու սրբությո՛ւն...
Հողին տակեն, մեր խեղճ գյուղին գերեզմաննոց,
Ես քեզ համար իմ սրտիկես սիրո ծաղիկր ծաղկեցուցի...։

- Մ՜այրի՚կ, մայրի՛կ... հին օրերու քաղցրությո՜ւն...
Ես քեզ համար իմ աչքերես, երկու սափո՛ր արտասուքի...։

Մայրի՛կ, մայրի՛կ... հին օրերու երջանկությո՛ւն...
Ես քեզ համար իմ հոգիես հույսի վարդեր հրավառ։

- Մայրի՛կ, մայրի՛կ... հին օրերու հերոսական արիությո՛ւն...
Իսկ ես ալ իմ կրծոսկրես պաշտպանության երկու զրա՛հ...։

- Մարի՛կ, մայրի՛կ... հին օրերու դու աննման գեղեցկությո՜ւն,
Ո՛րչափ խորշոմ ճակտիդ վրան, ըսավ եղբայրդ երեք...

Ինչպես կրնաս Երդիքիդ տակ միս-մենակդ տառապիլ..․
Յոթը տարի, յոթն անգամ տանդ դռնակը ծեծեցինք,
Բայց այս գիշեր միայն բաց Էր... ո՞ր ճամփորդին կսպասես...։
Տե՛ս հյուղակդ դագաղներու կույտի մը պես կշարժի...
Տերևները, տե՛ս, կթափին, ծառերն ի վար, մրրկեն,
Առվակին մեջ աղավնիներն անմեղությամբ կմեռնին,
Ու սև օձերն, սեմին վրա, մեր չոր արյուեը դեռ կլիզեն...։
Պարտեզիդ մեջ ո՛չ կանաչ կա, ո՛չ պտուղ կա, ո՛չ տատասկ...
Չորսերնիս մեկ, ամբոպղջ տնակը ժուռ եկանք,
Մեր կոտրած սուրերն, ի տես մեզի, անգամ մըն ալ շողշողացին.․․
Մառանն արդեն դատարկ Էր... և գոմին մեջ՝ .
ճերմակ գառնուկ մը, մայելով, իր կճղակները կկրծեր...։