Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արգասաբեր Երազներու կամ Արժեքի ստեղծիչ,
Դո՞ւք, արհեստավոր, ճարտարագետ, ոստանակերտ կամ Հմուտ,
Դո՞ւք, Իմաստության տիրապետ կամ Գյուտերու խուզարկու,
Դո՞ւք որ կյանքը կկորզեք և հոծ նյութեն և գաղտնիքեն,
կռիվեն վերջ՝ որոնումի և մտածման դաշտերը ձեզ կսպասեն.․․
Բոլորդ մեկ ձեր ճակատներովը ծանրախոհ,
Հեռուներեն՝ Հայրենիքին վերկենցաղմանը հառաջացեք՝
Դարերու սև խավարեն՝ լույսի ճամփան արորելու։
Սերունդնե՜ր կան իմաստության ծարավի,
Ուղեղներ կան երիտասարդ սերմնարանին սպասող,
Քաղաքներ կան որ կհեծեն ավերին տակ ահարկու,
Եվ հողը կա դեռ, հղի պերճանքներով բեռնավոր,
Թաքուն հույսի և հուրերու շտեմարան.,.։
Ա՜հ, գեթ անգամ մը դուք ձեր սրտին դիմեցեք,
Եվ ձեր միտքը Մարդկութենեն պտղավորված՝
Ջեր սրբազան ճանապարհն իր Լույսովը պիտի գծե։


ՈՐԴԻՆ– ԻՐ ՀՈՐԸ


«Հայր իմ, դեռ մինչև ո՛ր արեգակդ ես՝ քու սրդիդ՝ քեզ՝ անծանոթ,
Եվ դուն իբրև օտարական պիտի ապրինք․․․։
Եվ քու արյունդ երակներուս մեջ թող եռա,
Թո՞ղ աչքերուս մեջն ես՝ մինչև այսօր ցոլացնեմ
Հիշատակն աչքերուդ,
Թո՛ղ իմ սիրտս քո սիրույդ համար ողողվի..,։
Թո՞ղ հասակս սկսի քու հասակիդ հար ու նման
Պարմանիի պայծառությամբս ուռճանալ․․․։
Թո՞ղ երազներս քեզմով լեցվին,
Թո՞ղ իմ միտքս իր թևերովն, վայրապար,
Թռիչ առնե, իր ստեղծիչը որոնելու․․․
Այս ամենը ցնորքներ են ինծի համար,
Մինչև որ քու շրթունքներդ հայրական՝
Չի մոտենա՜ն, իրենց հուրովն, այս ճակատս սպիտակ,
Չի մոտենա՜ն այս ճակատս՝ երազիս մեջ համբուրելու։