Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այգեկութքի արշալոuյսն էր այս առավոտ, Հին օրերու նույն աղբյուրն, հնձանին դեմ՝ Մեր մանկության հայելին եղած ավազանին մեջը կերգեր, Այնպես երգ մը որ միմիայն որբոլթյունը կհասկնա․..։ Այգիներու մեջ, ողկույզները որթերեն վար, Տարագրին ճամփաներուն դեմ սպասող՝ Հույսեն վառված Արտերուն պես կայրեին․․․։ Եվ բյուրավոր հատիկները ամենօրհնյալ խաղողին, Հայրենիքիդ կապույտին տակ վերածաղկող՝ Գիջերներու աստղերուն չափ էին անթիվ..․։ Թթենիին կատարեն, կարոտակեզ կռունկներ, Իրենց կանչը երգելով, դեպի արտերը իջան։ Այգիներուն խորերեն ցնծության ձայնը կզեղուր, Արտերուն մեջ իրենց հնձած ցորյանին շուրջ՝ Հայ հարսներն կալերուն դեմ ամբողջ օրը պարեցին․․․։ Այգեկութի առավոտն այս՝ մեր առաջին զարթոնքն էր.․․ Տարիներու մեր սոսկումեն և սուգեն ետք՝ Հարությունն էր կարծես այսօր և մարգերուն և բնության․․․։ Այս աշխատանքի և գինովության օրեն հետո, Երբ գիշերն թավիջներու նման ինկավ․․․ Եվ ոսկեղեն ոզկույզները կհանգչեին գաշտերուն մեջը բլուր բլուր, Աղբյուրին քով ուր դուն ինձմե, առավոտ մը, համբոլյրով մը

բաժնվեցար․․․։


Ես քու քույրդ ՝ վճիտ աչքով Որբուհի, Հանկարծորեն, կարծես մեր վախճանած հայրը տեսա․․․։ Ես՝ սարսափես դողդոջուն..․ ինք գորովեն զիս գրկելով, Իր ձեռքերն մազերուս մեջ մխրճելեն․․․ Ցնծութենեն կամ հին հույսեն հեծեծելով ըսավ ինծի. —Աղջի՛կ, թերևս դուն չի կրնաս զիս ճանչնալ..․ թայց իմ հոգուս ու սրտիկիս սուրբ պտուղն ես.․. Շատերուն պես, ես ալ օր մը, ձեր բոլորին համար մեռա..․ Եվ ծնած օրեդ և արևեդ մինչև այսօր, Այս այն տարին է՝ առաջին, Ուր հայության այգիներուն որթատունկերը կարմիր, Գրե՛ եղբորդ, առանց արյան են ծլեր..․։ Հին քաղցրությանց ստվերն այս՝ հստակ աչքերս թրջեց, Եվ մութին մեջ, իր պատանքովն աստղերուն տակ հեռանալեն։


12 Սիամանթո, Դ. Վարուժան