Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օշականի Դուն անկորուստ կրոնական,
Անապատին մե՜ջ մխրճվող ճգնավոր,
Դուն անբասիր և մեհյանական մենակյաց,
Խունկի՜ անտառ, կնդրուկներո՜ւ բուրաստան,
Քրիստոսի ազնիվ խոսքին դուն տիրական տարածիչ,
Եվ դրանիտյա ուղղափառ սյուն,
Եվ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դո՜ւն շնորհքի աշնանային շատրվան,
քու հավատքե՜դ հավատացյալ՝ ե՜ս ալ լացի...։


Օշականի մեջ անմա ՜հորեն մահացլալ,
Անճառելի և անդրանիկ դաստիարակ,
Ես՝ երազային երեխա մը վեցամյա,
Այբբենարանդ ի ձեռին, անմեղորեն զայն հեգելով
Առաջին խաչը, ճակտես սրտիս,
Հավատա՜ ինձ, ո՜վ հայությո՜ւն...
Պատկերիդ դեմ Է որ հաներ եմ...
Եվ լսե՜ այսօր, թոթովախոս ծաղկոցի
Շուշանմարմին մանուկներեն՝
Մինչև ծերերն հողաբույր,
քու Սսւրբ անունդ կօրհներզեն...։
Օշականի հանճարանի սա հողակույտ,
Եկեղեցվո խորանին քով անշուքս րեն մրափող
Եվ Եհովայի պատգամախոս մեծ Մատյանին
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարոլ ադամանդյա՜ բանալի,
Դուն հայ դպրությանց անշրջանակ լուսամուտ,
Դուն լեզվի կաճառ, գեղեցկությա՜ն իջևան,
Դուն ճեմարան մ արմ արա յին մտածումի,
Ներե՜ որ քու աշակերտդ արբեցյալ,
Տասնևհինգ դարեր հետո զքե՜զ պաշտե.,.։

Օշականեն մեզի հսկող Մտքի Աստված,
Դուն հասողության հիմնաքար,
Աստղերեն մեզ լուլս լեցնող ոսկեհասակ աշտարակ.
Ուր մեր ուղեղը մեզ կժպտի...
Դուն մտածման ծարավէերու արծաթյա ծով,
181