Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես անհյուրընկալ օթևան և անբազմոց մահամերձ... Լապտերիդ լույսը մի մերժիր ինձ...։ «ՕգնեՀ ինձի, համագումար Սկզբունք, Մկրտոլթյան ես անմյուռոն ավազան, Ես աղոթքի կիսակործան գավիթ, Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող. Ես անբույր օծանող և դառնահամ յոպ, Ես անրալասան բժիշկ և անբեհեզ վիրակապ, Ես կոտրած կանթեղ և պապակ յալ պատրույգ, Ես հողմակոծ անտառ և արտասվաթոր ուռենի... Ես անտաշ ատաղձ և բորբոսյալ դերան, Ես հողաշեն բոլրվառ և անծխելի խունկ, Ես անողկոլչզ որթատունկ և վարակչալ վարսակ, Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք, Ես անկարող կարգավոր և աննշխար քահանա, Ես մենութեանս մեջ մխացող անկարավան անապատ, Ա յցելոլթ շո՜ւն տար ինծի...։ «Օդներ ինծի, Ո՜վ անբաղդատ օրենք, Ես վարանոտ մարգ և հուսահատ անձ... Ես ահաբեկ անհատ և չվարած շնլավոր, Ես տարակույսին մեջ տատանող հողմահալած Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր... Ես գոլ տերև՝ աշուններեն վա՜ր ինկող... Ես չորացյալ ճյուղ և անհոտավետ վարդենի, Ես ուշիմության ուրվական, Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք, Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծողէ Քրի ստոնյա ժողովուրդիդ դնմ հանդիման Ես Աստվածաշունչ մեծ Մատյանիդ Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ»•։ •Օգնե՛ ինծի, անծայրածիր Ծանոթություն, Գերաղոր Տեր, անհուն հնարիչ, Լույսի զենիթ> անկնճիս. իմաստ, Տուր երկնային, անանջրպետ հոգի, ա