Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերթողն ինքզինք պահ մ՝անհունին մեջ հոգվույն
Ըզգաց աստված.— Սոթտեց թևերը ջղուտ.
Ոսկեղեն մուրճը ափին մեջ, դժգույն, վեհ,
Ծարմարին դեմ, գլխեբաց,
Հսկայի պես կանգնեցավ․․․
Նշմարեցին աչքերը ձեռք մ՝այն ատեն
Մութեն ծոցեն՝ կարկառուն՝
Որ վիթխարի բռնած սափոր մը պարպեց
Խորն էր հոգվույն լայնալիճ
Տիեզերքին ստեղծահյութն հողաբույր։
Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց։
Արվեստանոցին բյուզանդական գըմբեթեն
հույսի ձեթով լի սուրբի զանգ մը կախված
Կըլլար ջահն էր լուսատու։
Ան կտեսներ մարմարին շուրջը ձևված
Հզոր երազն՝ որ միս կառնուր և ծալքեր։.
Մտածումն իր՝ այդ քարին կույս ծոցին մեջ՝
Իր արմատներն հուշիկ հուշիկ կխրեր
Ծառի մը պես ձիթենի։

Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց․․․
Ամեն մեկ բուռն հարվածին տակ հաղթ մուրճին՝
Ինչպես թե ռումբ մը պայթող
Ուղխ մը կայծեր, քարերու հետ խուռնախիտ,
Կանձրևին պատերն ի վար խավարչուտ
Պստկի պես քայքայվող։
Դուրսն ողկույզներն հասմիկին
Կթափեին մուրճին մեն մի թնդյունեն
Փեղկերն ի վար իրենց կապույտ ծաղիկներ։

Եվ քանդակեց, քանդակեց,
Եվ քանդակեց, քանդակեց.
Մինչև որ բիրտ վայրենությունը քարին .
Նվաճվեցավ, և ահա գլուխ մը կնոջ
Մարմարին մեջ թարմորեն