Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

~

Այլազգներու խժդըժանքին մատնված.
Այսօր, ավա՜ղ, սուգ ու արյուն կբըխե.
Իր կործանած քաղաքներուն վրա լռիկ
կնստի կռունկն ողորմուկ.
Հողն՝ հերկված միայն սողովն օձերուն՝
Իր աղտաղտուկ խավերուն մեջ կպահե
Պաղլեղ, և իր սև տափերուն վրա՝ ոքոզ.
Կմնան մեր այգեստանները՝ առանց
Շերտափակի, և կարասները՝ առանց
Հայրենական գինիին.
Եվ մեր խոյերն սպիտակ՝
Տգըտնելով խոտնոցներուն մեջ առվույտ՝
նոթոլթենե մոլեգնած՝
Մսուրներուն դեմ կջարդեն եղջյուրնին։
Իսկ որդիներդ թշվառ
Կամ հեռացած հորենական երկրեն
Կխառնակին ազգերու խորդ արյունով,
Կամ նույն երկրին ծոցին մեջ
Կմեռնին լուծն ուսերնուն,
Ապրողներուն թողլով մաս
Մերկացում ողջ հայութենեն, խորդացումն՝
Որով կըլլան իրարու դեմ թշնամի
Եվ թշնամվույն դեմ՝ ծառա
Ոչ մեր դաշտերն՝ եղած արյամբ ճախճախուտ
Ոչ պարիսպներն ու տաճարներ քարուքանդ
Զիրենք կրնան զայրագնել,
Ոչ օտարին ծաղրանքն և ոչ անարդանք
Կարթնցնեն իրենց հոգվույն մեջ ընթարմ
Հպարտությունն հայկական։
Կծառայեն և կողբան
Եվ ողբալով ստըրկությունն ավելի
Իրենց դեմքին կհորինեն վայելուչ․․․


Եկուր, եկուր․-ժամանակն այ՛ս է-եկուր․․․
Ահա ցեղեդ մաս մազնիվ
Գաղափարի, գուպարի, գուպարի մեջ հալումաշ
ճամփուդ վրա կսփռե