Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կբաժներ մեր ողչագուրումը կզկաթ
    Եկար անխոս, վշտակիր։

Ո՜րքան նիհար Էիր և ո՛րքան՝ աչքերդ
     Ծարավ էին արևու.
Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած.
   Ո՜վ հայր, մեռել մ՚էիր դու։

Նշմարելուդ պես զիս ժպտիլ սկսար,
    Բայց այդ ժպիտը բարի,
Այդ սուտ ժպիտն՝ էր նունուֆա՜ր մը ծաղկած
    Լճին մը վրա արտոսրի։

Կարկառեցիր սև վանդակին ետևե
   Շրթունքներդ իմ շրթներուն,
Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չհասած՝
   Մեր համբույրին դողդոջուն՝

 Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ —
    Ո՜հ, պիտի ո՜րչափ քեզի
Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք՝
     Ազատ աշխարհը դուրսի,

 Եվ իմ փոքրիկ բիբերըս քու բիբերուդ
      Եղան երկինքն անսահման,
Սրտես սրտիդ պարպել բոլոր օրերս այն,
      Որ արևու տակ անցան.

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբոզջ
     Պիտի լեցնել ուզեի,
Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս
     Պիտ՝ հոն թաղել ուզեի

Ո՜վ տխուր ժամ.— Քեզ մի առ մի պատմեցի
    Սև վիպակները մեր տան,
Հանիիս մահն, ու հիվանդ մորս հազը խուլ
    Լռության մեջ գիշերվան.