Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՐԴԸ


Ա


(1895—1896)


Հրամա՜նը, օ՜ն։— Քարոզին մեջ Պիլալի Կցցե Ոխն ահա ցուլի եղջյուրներ. Մզկիթներու թակերուն մեջ ժիրաժիր, Մահակներն ալ կհղկվին, կհյուսվին Խարազանները թունավոր օձերով։ Զաթազաններն հատու են. Եվ Ալիսի ու ճորոխի, Եփրատի Ափունքներուն վրա դահիճները կկզած Կհեսանեն կայծքարերով կացիններն. Հրամա՜նը, օ՛ն։— Ալ բավակա՛ն է մեծցավ Արծիվներա համբույրով Թորգոմ վիշապն օրոցքին մեջ Մասիսի, Եվ բավական է՝ որ իր վեհ գոռումով՝ Սան-Ատեֆանի և Բեռլինի հողին վրա՝ Թըմրած սրտերն համակրության խթանեց, Եվ վերքերն իր կորյուններուն շղթայված Թվեց թվովն աստղերուն։ Արդ կտեսնե՞ք ճիրաններն իր լուսաբուխ Որոնց խրած տեղերն հերձ Կճեղքըվին արշալույսներ, արևներ. Նոճիներուն մեջ Վոսփորի կլսե՞ք Սև մըրրկումները վիթխարի իր պոչին․․․ Հրամա՜նը, Օ՜ն։—

Օր մը սև․


(Այն օրն աստղերը ամբողջ թույն կաթեցին. Եվ բուրե՝ցին ոսկրի հոտ Վարդերն ամեն հովիտներու)— օր մը սև,