Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրդեհն աչքեն արյուն ու բոց հոսելով.
   Հրդեհը
   Վարսերը շուրջ կթոթվե
   Եվ վիշապի մռունչներով կվազե
   Կալերեն գյուղ և գյուղերեն քաղաքներ.
   Երկար թևեր բոցերու
   Տուն տուներու կշղթայեն, կյանք կյանքի,
   Ու ամեն տեղ, մոխրին վրա
   Մեր պղծված Պատիվը լոկ կսպառնա
   Բոցերուն մեջ զերդ շեկ Ոգի մը կանգուն
   Կմռնչե, և մռունչով կպոռթկա
   Դեպ արևու համբույրին,
   Վրեժի սերմն անդրանիկ,
   Մինչ ոտքերուն ներքևե
   Խանձումն ու հոտը մարմնի
   Մեր սերմերեն, օրոցքներեն դեպի վեր,
   դեպ ի երկինք կճենճերին որոնց դեմ
   Իրենց պինչերը բացած՝
   Ալահն ամպին մեջե, Սուլթանը ցեխին
   Հոտոտելով փոխն ի փոխ՝
   Կժպտին հաշտ իրարու,
   Ու Եվրոպան դեմքն իր ետև դարձուցած
   Կոպերը թաց կշփե —
   Մեր ծոխեն աչքն իր բոզի
   Կսկծելո՜ւն համար լոկ։ —
   Ե
   Կեցիր, կեցիր, ով բարբարոս դու Ոգի,
   Ելլեսպոնտի եզերքին վրա ալ կեցիր.
   Սա սև ժայռին՝ ուր ծովն իր բանտը կուլա,
   Թոզ ձիդ խրտչած Մեռնողներուն հոնգյունեն՝
   Գերմարդկային գութի մ՚ահեղ սարսուռով՝
   Իր պինչերեն, իր բաշերեն, ագիեն
   Բոլո՜ր, բոլո՜ր մեր արյունները թոթվե
   Կեցի՛ ր ու հեզ մը հետքիդ վրա ընկրկեր.