Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻԱՄԱՆԹՈ



Ատոմ

Յարճանյան


Քսաներորդ դարի սկզբից նկատելի բեկում է առաջանում հայ պոեզիայաում։ Ազգային և եվրոպական մոդեռն արվեստի խաշաձևման հողի վրա ակնառու Է դառնում սիմվոլիզմի հայկական դպրոցի ձևավորումը, որ բնութագրվում Է գեղարվեստական մեծ բովանդակությամբ և գրական ուրույն տեխնիկայով, դրամատիկ քնարականությամբ ու ազգային ճակատագրի փիլիսոփայությամբ։

Սիամանթոն գրական զարգացման այս նոր Էատպի առաջին խոշորագույն ներկայացուցիչն էր, բանաստեղծական նորագույն և բարդ երևույթներից մեկը, Իսահակյանի բնութագրությամբ՝ «ունիկում համաշխարհային պոեզիայում»։ Բովանդակաթյան իմաստով նրա պոեզիան մի ծառացում էր 2Օ-րդ դարի կեղծ արդարության դեմ, հայ ժողովրդի գարավոր փոթորկումների ընդվզում։ Ստեղծագործական տարրերի արագիկ լիցքավորումը և հույզերի մեծ խտացումը ստեղծում էր խոսքի շեքսպիրյան թափ և պոեզիայի նարեկյան շնչառություն։


Սիամանթն (Ատոմ Տարճանյանը) ծնվել է 1878-ի օգոստոսի 15-ին, Արևմտըյան Հայասաանի Ակն քաղաքում։ Այստեղ ապրել Է մինչև տասներեք տարեկան հասակը։ Հետո առհավետ բաժանվել Է իր երգերի բուն ակունքից։ Կյանքը նրան նետել է եզերքից եզերք՝ Պոլսից Եգիպտոս, ժնև, Փարիզ, Բոստոն և այլուր։ Գրական-հասարակական տարբեր միջավայրերն իրենք ազդեցությունն ունենալով բանաստեղծի տաղանդի ու աշխարհայացքի ձևավորման վրա, ավելի բյուրեղացրել են հայրննի եզերքի կարոտն ու սերը։ Ակնում՝ մեր «երկրորդ Գողթնում», պահպանվել Էին ժողովրդի դարավոր ավանդություները և բանարվեստը։ Մայրը Սիամանթոյին օրորել է անտունի օրսրներով։ Ա. Չապանյանը այցելել է Յարճանյանների ընտանիքը՝ անտունիներ գրի առնելու։ Այստեղ է ապագա քերթողը թոթովել մեսրոպյան այբուբենը, ստացել բանաստեղծական անունի մկրտությունը՝ Գ. Սրվանձտյանի կողմից։

1891–ին Սիամանթոն տեղափովելով Պոլիս, սովորում է Մ. Պերպերյանի դպրոցում։Սկսվում է գրական առաջին փորձերի շրջանը։ Սակայն մեղեդիներ