Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր ողնածուծն և խոռոչները թոքին,
Ան կմնա հավատքին մեջ՝ աննվա՚ճ,
Վագրերուն պես իր երկրին
իսկ եթե օր մ՛ալ ազատի, ու նորեն
Շնչեն ռունգերն հովն հայրենի սարերուն,
Պիտի առնե՝ ապահով
Դարձյա՜լ իր ցուպն ու դարձյա՜լ
Վսեմ պաշտո նը լուլս և բոց սփռելու.
Սակայն, ավաղ, կոշկոճ մարմինը պիտ՝ա՜լ
Անհունությունն հոգվույն կրել չկրնա
Եվ պիտ՝ կոտրի խնձորենի մ՚ինչպես իր
Պտուղներուն ճոխության տակ կորակոր․․․
Թափառելո վ, թափառելո վ ընդերկար
Փոջվուլն, տապին, անձրևին մեջ երբ դեղնի
Դեմքն ու հոգնին ոսկրներն,
Երբ նոթությունն երակներն իր ցամքեցնե,
Ջերմը թեքե ծունկերն՝ հեղլով ըղեզին
Արհավրալի խուճապներ,
Երբ կուրծքին տակ արթննա
Անգութ հյուծախտն ու ա՜լ խեղդե հույսն հետին,
Հետին ծաղիկն երիտասարդ տարիքին,
Ան պիտ՝ հասնի գուցե, այո"՛, պիտ՝ հասնի
Մայրամուտքի մը ժամուն
Գլուխը բաց, ոտքերը բոկ, արյունլվա,
Զգեստներով փոշելից
Հոն, ուրկե օր մ՝առոզջ, տոկուն մեկնած Էր․․․
բայց ուհ ոչ մեկն իրեններեն գրկաբաց
Պիտի գա զինքն ողջագուրել ճամփումն վրա.-
Հայրենական տան դուռը բաց պիտ՝ գտնե,
Զրհորին քովի ուռենի ծառը չորցած,
Բակն ամայի, օջախն ամբո՜ղջ ավերակ․․․
Ա՜խ, այն ատեն, դողդոջուն,
Ցոլպն իր առջևը հողին մեջ պիտ՝ խրե
Ու պիտ՝ նստի, դռան քով,
Գերեզմանին վրա իր մոր (հարդարված
Հոն ո՜վ գիտե որո՜ւ գթոտ ձեոքերով)
Եվ դալկահար Հողերուն մեջ իրիկվան,