Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ձյունի նման, օշարակի հանգունակ Լույս մը ծորեց ամբոխներու աչքերեն Մինչև սրտին խորն անոնց։

Այն ատեն շռինդ մը շղթայի շառաչեց՝ Որ վար կ՚իյնար աոհավետ Հոգիներուն և վիզերուն վրայե, Եվ թյուրքիո լայնապեղ կուրծքն անսահման Ուրախության ժայթքեց անա՜նկ աղաղակ Մ՚որ շիրիմներ հսկող բուերն իսկ դյութված, Պահ մ՝ըսկսան տատրակներու պես մնչել։

Ո՜վ Բռնավոր, նստած ոսկրե գահույքի Փակե՜ աչքերդ, աչքերդ փակե՜ ափիդ մեջ. Ամբոխն է որ կարթննա Դռանն առշև պալատիդ։ Ո՜վ բռնապետ, սվիններուն ծա՜յրն է այսօր՝ Որ փոյուգյան գլխարկը վեր կցըցվի… Ազատության տոնն ահա՜․— Ժողովուրդներ կանանչին վրա Վոսփորին Եղբայրության խրախճանքին են նստեր, Երկնքեն վար Տոթաբերի արեգակն Հար կլեցնե բաժակներուն մեջ անոնց Արյուն մը հին հերոսներու մորթված։

Այն ժամանակ Կին մը կապույտ աչքերով՝ Որ դարերով նստած Էր Ավերակի մը սյունին վրա թավալած, Որ կանիծեր, կամ կաղոթեր, կամ կուլար, Քուրձ կհադվեր, մոխի՜ր կուտեր՝ Եվ մայրորեն ծիծերն ափին մեքլ բռնած՝ ՚՝ Անմահությունն իր անոնց մեջ կօբորե՚ի, Հանկարծ լսեց հրավերն Ամբոխներուն ծովածուփ. — «Տիկի՜ն, Տիկի՜ն, եկուր կարմիր խնջույքին. Ակ ասիաներր Վոսփորի ափերուն Ամեն գարուն ուռերուդ վրա կոշկոճված ա