Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մացառներեն վիրավոր կաթնեղ ծիծեթն այծեթուն
Կսղմեին հազիվ հազ իրենց ազդրին մեջ բեղուն։
Դեռ մոտակա գետակէեն չանցած՝ արդեն կլեցվեր
Գյուղը ամբողջ մայունով և բույրերով լեռնբեր։
Երբ առջևեն կհաչեին գոռ գամփռները հոտին՝
Գեղջուկ աղաք սրտաթունդ տունն իրենց խույս կուտաոյինք
Եվ հեզ պառավ մը վիզով կրիայի թեփաթափ
Մրթմրթալով կփակեր խրճիթին դուռն հապշտապ։
Կուգար հովիվն ետևեն։- Կհնազանդեր խաշինքն ողջ
Ցուպին՝ կիսովն իր օծված դեզին տիղմով մը ամբողջ
Գլուխն ուներ փռյուգական գլխարկ մը գորշ թաղիքե՝
Ուր մխած Էր կապուտակ փունջ մը նարգիս ծաղիկե.
Կարճ թեզանով սև արջու մորթե հագուստը երկար
Տգած էր ձախ ուսն ի վար՝ որուն իր պարկը կար։
Այսպես հսկա և վսեմ՝ խնկելով մե՛ն մի քայլին՝
Բարբարոս հոտ մ՝ուղխերու, և կույս բույրեր լեռնային՝
Կմտներ բակն։ Համբույրով մը վար կառներ զիս էշեն,
Համբույր մ՝որուն մեջ հոգիս կըմպեր բնությունն հոյաշեն։

Բ

Ձմեռն ահա...

   Թոնրատունն անդորրություն կտիրեր,
Անդորրությո՜ւն նաև տաք գոմին մեջ տանն առնընթեր,
Ուրկե միայն մեզ կուգար հոտին շշուկն որոճման,
Կամ գառնուկն իր ծնանող ոչխարի ձայն մը դաժան։
Քաջ ծերունին կկախեր պարկն իր դիմաց պատն ի վար՝
Ուրկէ օթեկ պանիրի կտարածվեր հոտ մ՝ ըսավար։
Անգին կատուն մերթ պրծած իմ ձեոքերես չարչրկող՝
Անոր տրեխները մեծղի կերթար լիզել գաղտագող,
Որոնց վրա կըլլային շատ հեղ չորցած արբոններ
Մարգագայլի կամ գայլի՝ գորան հաղթած, մորթած էր,
Իսկ նստած մայրս թոնրին քով կ՝աղոթեր սուրբերուն,
Մերթ մրափելով, մերթ ալ խաչ հանելով դեմքը
Երբ հովն հեռուն լեռան վրավթավալ տալով ելան
Կուգար ոռնալ երդին վրա և թուխերիկը