Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Իրենց գլխուն վրա շքեղ թասին մեջ
Կավը, հայլին, սանտրը լինդով ոսկեղեն,
Եվ ծամակալն ու մաքմանն իր թանկագին,
Զոր ղրկած է Դամասկոսի Խանուհին։


Եվ կիջնե ան՝ նայվածքը վար խոնարհած՝
Ամչնալով ինքն իր աղվոր իրանեն.
Եվ մինչ անգին Աբբաս ալքերն իր հառած
Հոգիին հետ կբերկրի լուռ շամբշորեն,
Արմենուհին ծայրովը թուխ մազերուն
Կսրբե շիթ մ՝ արցունք այտեն վար սահուն։


Եվ կհասնի ճամբարին մեջ։— Շահն հանկարծ
Հաոաջ կուգա, կուտա նշան, կկեցնե
Խումբն ու նժույգին ճոխ բաշերեն վար հակած՝
Աղջիկներուն աղախին արյսպես կըսե,
— «Բամբշի զարդով ու երդերով սիրարծարծ
Պատրաստեցեք․ լուսնկային հետ կուգամ։»—


Ու թողլով սանձը ձեռքեն վար թերաքամ,
Կխթանե լուռ բանակին մեջե ձին․․․


Գ


Ճերմակ վրանն, ուր կմտնեն խմբովին
Աղջիկներն այն, է պճնված վարդերով․
Լավ գոցված են ապարումներն հողմախռով,
Կմխան ներսը հալվեներ միշտ բուրյան.
Ու կերևի, ծածկված գայլի մորթերով,
Խորը բազմոց մհուրիներու գրգարան,


Արմենուհին ավասիկ այգ բազմոցին
Նստած է արդ, դեռ մատերեն և ծոցեն
Վճիտ ջարերը աղբյուրին կկաթին։
Յոթն աղջիկներն ա՛լ հոն պատրաստ բերեր են
Հինա, ծարիր, յուղ անուշ,զարդ շոզակե