Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ կելլե դուրս: Երբ կանացի հրապույրին
Կուռ շղթաները մի առ մի կլուվին,
Աբբաս իր մեջ կզգա խրոխտանքն արթնցած
Փոշիներեն մորուքն ընդոստ կաոնե վեր,
Եվ կժողվե պերճ ծիրանին գետնամած,
Որուն վրայե կույսն առաթուր անցած էր

Կրունկներեն Հայուհին լույս սփռելով,
Կհեռանար հավերժահարսի քալվածքով…
Շահն ետևեն՝ թուրին հենած՝ կմռնչե․
— Գնա՜, կաքա՜վ, դուռը գոց Է վանդակիդ։
Ուշ դիր, Արազը թևերգ այդ չթրջե.
Կամ չսպաննե կարծելով զորք մ’ըզքեզ վիթ։

Գնա՜, վաղն ես արեգակին հետ կուգամ,
Տռիփը՝ կուրծքիս ու երկսայրիս՝ թերաքամ։
Կճեդքեմ սիրտդ, եթե զայն դու չբանաս,
Ու անոթի գայլերու՝ այդ անզգամ
Արյունդ խանձ կընեմ, ծամերդ երագազ։
Գնա՞, վազն ես արեգակին հետ կուգամ։ —

Է

Հոն ժայռ մը կա՝ որ պատռած լա՛նջքը երկրին
Կբարձրանա գետին վրա առիշեղ.
Ջուրերն այնտեղ սահանքելով մոլեգին՝
Կսասանեն թե՛ ժայռը, թե՛ վարսագեղ
Մորենիի ճյուղեր կախված կատարեն.
Հետո լուսնին տակ կսահին լռորեն։

Այնտեղ կելլե Արմենուհին սրտախռով
Ու ղերդ եղնիկ մը հալածված կինճերեն
Կխուզարկե շուրջն անհանդարտ աչքերով.–
Ոչ մեկ հնար խուսափելու.– կհսկեն
Զորքերն հեռուն, ու գետն իբրև պահակ շուն
Կոռնա շեմին վրա բանակին միշտ անքուն։

23 Սիամանթո, Դ. Վարուժան