Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոն եզերքին Շահը կեցած մտախոհ՝
Կերազեր իր Ավարին վրա, որ մնաց
մահվան մեջ կույս. և կուսության մեջ՝ դշխո
Այդ կյանքին հետ կզգար թուրն իր ջախջախված
Եվ կխորհեր առջևն այդ սուրբ դիակին,
Թե ան իրավ ուժն ուներ իր բանակին։

Երբ դեմ առ դեմ հոն իրարու կհանդիպին
Թագավորներն երկու՝ երկու ափերեն,—
Շահն ու Առյուծն,— ու խոյանքով միասին
Ջուրերուն մեջ իրենց որսին կդիմեն,
Մինն մռնչել կսկսի, մյուսն՝ ըսպառնալ,
Եվ Ավարն այն կուզեն տանիլ երկուքն ալ։

Կխանձի խոլ տենչով գրկել հեզ մ՝Արքան
Հայուհիին մարմինը ողջ թե մեռած.
Սև գանգՈւրներն անոր կուզե որ ըլլան
Պարանոցին համար հուռութքդ դիվ՝հալած,
Մարգարտաչող բիբերը զարդ իր գահին,
Եվ սիրտը ջահ՝ զինք տանելու Ալլահին։

Ու մերկ թուրով կխոյանա մոլեգնոտ
Առյուծին վրա և կսկսի մարտը գոռ․․․
Հոն մինակ են դեմ առ դեմ, ծնոտ առ ծնոտ.
Սուր ժանիքներն ու պողպատիկը ոգոր
Կխառնվին իրար՝ զիրար կկրծեն․․․
Մերթ կխոցե Շահը գազանն երբուծեն։

Յոթն անգամ խրոխտ մռնչելով կենդանին
Կդնե թաթն ուսերուն վրա Աբբասին,
Ու յոթն անգամ իրարու հետ կխառնին
Մեկան մորուքն և գռուզ մազերը մյուսին։
Եվ կփրփրի գետն այս կռվեն, կպզտորի,
Իր ծփանքեն կույսն անոնց մեչ կօրորի։

Ու կոգորին.— կհոսի արյունն ու հսան իր
կլլա անոնց վայրագությանը գրգիռ։