Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ուրիշ մը լքված՝ խավարներուն մեջ հյուղին…
Կհանդերձե նորածինն իր վարսերով տխրաշուք․
Քնքույշ բերնին կճմլե ծիծերն, ուրկե կժորին
Կութերու տեղ՝ արտասուք։

Խարտիշուհի մ՝հերատո՜ւկն ահա կըլլա փողոցին
Եվ իր սերը կդնե հացի մ՝համար գրավի։
Ու օր մալ, երր ճարահատ՝ դուռը զարնե բոզնոցին,
Դժո՜խքն իրեն կբացվի։

Եվ դուք, ծեփած սնգույրով բոլոր ամոթն այտերնուդ,
Ահա կանցնիք բյուրավոր տռփանքներուն ընդմեջեն.
Ա՜լ միսերնիդ կլկտան, բաց ի ձերին մայրագութ
Նվիրագործված ըստներեն։

Ես կարտասվեմ ձեր վրա, ո՜վ տարաբախտ իմ Քույրեր.
Ես ձեր այպանքը կուլամ, աչքերս այպեն փակելով. -
Գինետան հույր տակառին կատարն եք դուք պսակեր
Տեր կուսության պսակով։

Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վրա կսողան,
Շնչելով քեն մ՝արյունիս, օձերու պես թունավոր.—
Եվ ես քենո՜վ կանիծեմ դարուս կավատ Մարդկության
Ոսկի Հորթերը բոլոր։

ՄԵՔԵՆԱՆԵՐԸ



Արեգակին մեջ ամռան, որուն բոցով կմրկին
Արծաթացոլ գմբեթներն ու տանիքները Քաղքին,
Կցցվի բա՜րձր կատարը գործատան մշտագոո։
Մուխը բարդ բարդ կպոռթկա բուխերիկեն լայնորկոր՝
Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած։
Կսողոսկին շոգիներ պաաերուն շուրջը քրտնած.