Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱԴԱՐ


Միջօրեի դադարն է դեհենամռունչ գործատա
Ինչպես վիշապ մը թմրած՝ կնիրհե հնոցը տիտան,
Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդվեր.
ներսը դլանները արշավ և անիվներն ընդհոլով
Հանկարծ կեցեր են՝ իրենց ընթացքին մեջ խոկալով.
Այդ անդորրին մեջ միա՜յն կարծես կըլլան լսելի
Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի։
Ընկե՛ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին
Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին.
Թույլ տուր, որ ներս մացառվող արևուն մեջ, թռչըտուն,
Զմրուխտ ճանճերը բզզան՝ հեգնելով կյանքը մարդուն։
Կանգնե՜ դուն մայր դռան քով.—

                 Տե՜ս, պատառուն շապիկով
Անոնք փողոց կխուժեն և կընդլայնին իբրև ծով։
Ռամիկ ուժին բանա՛կն է, և հանճա՜րն է վաստակին,
Որ կրեր է դարերու կոթողն իր հաղթ քամակին։
Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխները տիտան,
Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ չլոգցան՝
Կկարկռվին խենթի պես, դեպ ի հովերը քաղցրիկ,
Գարնան բույրով կողողեն իրենց բիբերը հրձիգ
Ծերերն ունին կռնակներ ծալված մինչև գերեզման,
Որոնց խորեն կլսվի՚ն ճարճատյոլններ ողբական՝
Համրորեն վար թավալվող ողնային փուտ սյուներու
Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու
Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կշողա թանկ փոշին,–
Հնոցին մոխի՜րն Է ցանվեր իրենց երկար թարթիչին։
Ահա մայրերն աղճատված և արգանդները անբավ,
Ուր սերմի հունդն արցունքի կաթիլներու փոխվեցավ
Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ,
Որոնցմե բլուր սերունդներ խմեցին մաղձ ու պատրանք
Հարյուր հազա՜ր են անոնք.— բանակներ են զոհերու,
Զոր կտանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու.
Ունին դաղված դաստակներ, և կռնակներ ողնտեռ.