Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու կդառնան մրմունջներով աղոթքի

 Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն։
 
 Դո′ւստր, ահա մինակ ենք.
 Հավատքը թող տաք անձրևի մը նման
 Մեր սրտերուն մեջ ցողի։
 Եկո՜ւր, եկո՜ւր, ո՜վ իմին Սերս անուշիկ,
 Զանակացոլ ավազուտին վրա նուրր
 Ծալլե ծունկերդ դողդոջ
 Եվ Աղրյուրին վրա ծռե։
 Ահա ես քողդ ե՞տ առի.— որքան լուլս
 ճառագայթեց դեմքիդ վրայեն՝ ակին մեջ.
 Կարծես բերնին մեջ Աղբյուրին՝ երկինքեն
 Աստղ մ՚ինկեր կցոլա։
 Ըմպե՞, աղջի՞կս, ըմպե՞...
 Եվ թող կուրծքիդ տակ մեռնի
 Եղեռնավոր սերն այն հպարտ պարմանին′
 Որ քեզ տվավ իր մատանին, սիրտը՝ ոչ։
 Մի՞, մի՞ հազար, ըմպե՞, ըմպե՞, աղջի կս, ըմպ՞ե։
 Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով
 է քաղցրացած,— թախիծդ ընդհուպ կբուժե.
 Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված
 Շուշանի պես՝ պիտ՝ բուրեն
 Գեղ և առույգ թարմություն.
 Եվ երբ քալես, պիտի սրսփա միսդ հույր
 Բյուր ձևերով ներդաշնակ։
 Ըմպե՞, աղջի՞կս, ըմպե՞.
 Եվ Աղրյուրին ձոնելու
 նվերդ ահա՞, կտրոփի ափիս մեջ.—
 Տատրա՜կն է այս Աստղիկին,
 Վարդ կտուցով, փետուրներով ձյունաթույր,
 Տատրա՜կն, որ միշտ թևածեց
 Շուրջը գլխիդ. ըստինքներուդ վրա թառած՝
 Խմեց ջրիկն իր անհագ
 Արտիդ ակեն վիրավոր։
 Այս՝ քու հիվանդ սիրույդ պատկերը,— մորթե՞,
                   449
29	Սիամանթո, Դ. Վարուժան