Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՒՁԶՔ ԿԺՈՂՎԵՄ…




Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է—
Ակոս ակոս ման գալով։ "՝.
-Սիրածս հարս է։ —

Գլխեբաց եմ ու բոբիկ,
— Անո՜ւշ են հովեր—
Արտերուն մեջ թափառիկ։
-Մազե՛րն են ծովեր» —

Ցորեն, կակաչ, կարոտով,
—Կաքավը կուլա —
Կապեցի մե՜կ նարոտով։
-Ձեոքերն են հինա։—

Հասկերոն մեջ, վերևեն,
-Ասուպը անցավ—
Աստղեր մյուոոն կծորեն։
- Դեմքը լուսացավ։ —

Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է—
Ես կապեցի խազերով։
- Ծոցիկը բաց է։–

Արտս խոզանով մնաց
–Կերթա՜ լուսնակը–
Դեզերով լեո եմ շինած։
- Սի՜րտս է կրակը։ —

Մանգաղս քարին եկավ,
-Ցարս յա՜ր ունի—
Քարեն լորիկը թոավ։
—Լե՜րգս կարյունի։–