Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգ է որ ազատության ակնապի՛շ աչքը գերեզմանի հողովը
կլեցվի…
Հոգ է որ արցունքը բիբերեն ե՛տ կդառնա, ուղեղին մեջ հոսելու
համար…
Հոգ է որ անհոդոլթլամբ միսեր կխարանեն և անհոգությամբ
ոսկորներ կփշրեն,
Հոգ է որ այլուրին ծարավը, գիտցվածին անգոյությունր, և փախուստը
կարմիր փորձություններուն,
Այդ որմերուն տակն են, հիմնաքարերուն հավասար, և մութին մեջ
խեղդամահ՝
Անոնք որ օր մը, փառքի օր մը, պատմության օր մը, օր մը
հերոսության,
Տարիքին օրենքները պատռեցին արդարության աոավոտի մը ի
խնդիր,
Անոնք որ իրենց անձը զոհել ուզեին Գաղափարին խորանին
առջևը կանգուն,
Անոնք որ թշնամիի սուրին դիմաց մեր կյանքին համար, իրենց
սուրը շողացուցին,
Անոնք որ ցեղին ստրկոլթյան շղթաները, ցեղին ուսեն՝ իրենց
ուսերուե վրա վերցուցին…
Ո՞ւր են ուբեմն, ո՞ւր են մեր բազուկները, մեր կամքերը, մեր
մուրճերը, մեր հարվածներն ազատաբեր,
Ո՞ւր Է մեր սերը, ո՞ւր Է մեր խիղճը, մեր վազքը, մեր զայրույթ
շանթածրար,
Եվ ե՞րբ, ե՞րր պիտի վար շրջենք, ե՞րբ պիտի խորտակենք, ե՞րբ
պիտի փշրենք,
Մահվան դուոներեն այդ բանտերուն, երթալ հափշտակելու,
երթալ համբուրելու համար,
Այդ հավիտենական հերոսները, որոնք մեր կյանքր իրենց կյանքեն
անհունապես ավելի սիրեցին…
Որոնց մեջ թերևս երեկվան սերը մեռնի, վաղվան անեծքը ծնեցնելու
համար…
Ուրեմն ո՞ւր եք, Բռունցքներ, ո՞ւր եք Բարկություննեբ, ո՞ւր եք…
Խորտակիչներ, ո՞ւր եք, ո՞ւր…