Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եկար կայծակի բեկորի մը նման շիրիմիս վրան ցցելու,
Վերցո՜ւր զայն, աջ ձեռքիդ մեջ, վստահ և ամրապինդ, վերցո՜ւր.
Ու սուրա, սիրելիս, պերճորեն, զվարթորեն, կարիճորեն սուրա
Հոն, ուր ես գաղափարիս և գաղափարիդ համար, առավոտ մը,
արյունիս մեջն ինկա…》։
 

Ջ․ ՄԵՌԵԼՈՑԻ ՕՐ

Գիտեք թե ի՜նչ սոսկումի և արյունի հեղեղներ են, ո՛վ բարեկամ
հոգիներ,
Որ այսոր իմ հայրենիքե որբի և ցավերե սգավորի աչվըներուս
մեջը կարտահոսվին…
Անցյալներու ի՜նչ հիշատակ և սիրված մեռելներու ի՜նչ ահեղաբեր
հարությո՜ւն,
Ո"րչ/սփ պատանքներ տխրագին ձեռքերովս կարված և
գերեզմաններեն դեղին,
Որ ահեզորեն, հայրենական վրաններու պես, ուսերուս վրան
կառագաստվին...
Ի՛նչ խորտակում դագաղներու և ի՜նչ խլրտամ ոտքի կեցող
ոսկորներու...
Ով մանավանդ ի՛նչ կարոտի համբույրներ, ի՛նչ ողջագուրում և
ի՛նչ սեր
Շրթնաթափ րերաններոլ դեմ և ավերյալ աչքերու և փշրված
կուրծքերու...
Եվ մանկութքան «րերոլ ինչ որորներ և ինչ գգվանք, ինչ խոստում ե
ինչ հրավեր,
Որ ալս առավոտ մեռելոցի օր, երկրիս մեռելները մահազանգերու
շունչերովը ինծի կուղղեն...
Եվ ահավասի՛կ մահազանգերն են, աղետավոր մահազանգերը
գիջերվան մեջ,
Եվ իիենց խենթ ութլունը և կոչը և քրքիջը և հարվածը որ
մտածումիս կկաոչին...
Եվ ահավասխկ իրենց երկաթաքայլ հովը հին մահերը վերստին
գամող,